Խստորեն դատապարտում ենք սեքսիզմի, խտրականության, ատելության խոսքի ու բռնության կոչերի ցանկացած դրսևորում. «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա

Լուրեր

17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
Բոլորը

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հայտարարությունը՝ սեքսիզմի,   ատելության խոսքի, բռնության  շարունակական դարձած դրսևորումների դեմ։

 

 

Վերջին ժամանակաշրջանում, տարբեր հարթակներում, առավել հաճախակի են դարձել ատելության խոսքի, սպառնալիքի և սեքսիզմի դրսևորումները, որոնք օրըստօրե ահագնացող դրսևորումներ և ընդգրկում  են ստանում։

Մի քանի շաբաթ առաջ, ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած կանանց ուղղված վիրավորանքները, հայհոյանքները, որոնք վերաճեցին  բռնության, ֆեյսբուք սոցիալական ցանցում շարունակական դարձած թիրախավորումները՝ հատկապես կին քաղաքական գործիչների, պաշտոնյաների ու հանրային գործիչների հանդեպ՝ սեքսիզմի ու ատելության խոսքի  տեսքով, վկայում են կանխարգելման ու քննության մեխանիզմների անարդյունավետության մասին։ Ատելության խոսքի էսկալացիան, որը հասցվում է բռնության կոչերի, և արդեն վերաճում բռնության սպառնալիքի է վերածվել։

Առանձնակի անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ երեկ՝ Տաթևիկ Ռևազյանի հասցեին հնչեցված  ատելության և թշնամական սեքսիզմի դրսևորումներին, որտեղ ոչ միայն թիրախավորվել էր կին պաշտոնյան, այլև մայրությունը, նրա նորածին երեխան, և, առհասարակ, հնչեցվել էին կանանց անլիարժեքության մասին բացահայտ պնդումներ, խտրականություն և ատելություն։ Նման անթաքույց թշնամանքի տարածումը խորացնում է մեր հասարակության մեջ առկա կարծրատիպերն ու նախապաշարմունքները, որոնք առկա են բոլոր ոլորտներում՝ քաղաքականության, տնտեսության մեջ, ԶԼՄ-ներում, արվեստում, լեզվում, կենցաղում և  վիրտուալ տարածքում: Մեր երկրում առկա կառուցվածքային, ինստիտուցիոնալ և կենցաղային մակարդակում սեքսիզմի դրսևորումները դառնում են համատարած, որի հիմքում  կանանց թերարժևորումն է և կանխակալ վերաբերմունքը։

 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան խստորեն դատապարտում է սեքսիզմի, խտրականության, ատելության խոսքի ու բռնության կոչերի ցանկացած դրսևորում և պահանջում

 

ՀՀ Ազգային Ժողովից վերջապես ձևավորել էթիկայի հանձնաժողով, որը սահմանված է Աժ կանոնակարգ սահմանադրական օրենքով, և արդեն բավականին  ժամանակ է համառորեն չի գումարվում, չնայած բազմաթիվ առիթների ու քաղաքացիական հանրության կողմից հնչեցվող կոչերի։ Բազմակողմանի և անաչառ քննություն իրականացնել վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած դեպքերի շուրջ՝ միաժամանակ երկրի թիվ մեկ ամբիոնից ուղերձ հղելով հանրությանը՝ նման դրսևորումների անթույլատրելիության վերաբերյալ։

 

ՀՀ իրավապահ մարմիններից ատելության, սեքսիզմի, խտրականության դրսևորումների և բռնության կոչերի  յուրաքանչյուր դեպքով՝ անկախ նրանից, դրանք կատարվել են համացանցում, թե քաղաքական բարձրագույն մարմիններում,  իրականացնել արդյունավետ, լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն և օրենքի ողջ խստությամբ պատժել ատելության ու բռնության քարոզ իրականացնողներին։