Եթե մարդուն դանակահարում են, պատժի մեջ դանակի գինը մտնո՞ւմ է, թե՞ ոչ․ Լուսինե Բադալյանի հարցը՝ Միքայել Մելքումյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը համաձայն չէ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի այն մտքի հետ, որ տուգանքների չափը որևէ կերպ կապ ունի դիմակների գների հետ։ Այս մասին պատգամավորն ասաց Ազգային ժողովի արտահերթ նիստում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։

«Դուք կարծում եք, որ դիմակի ինքնարժեքը տուգանքի չափի հետ պե՞տք է կապ ունենա։ Թեկուզ գնի։ Այդ դեպքում ինձ այլ հարց է հետաքրքրում, եթե մարդուն դանակահարում են, պատժի մեջ դանակի գինը կամ ինքնարժեքը ինչ-որ կերպ մտնո՞ւմ է, թե՞ ոչ։ Այսինքն՝ այստեղ մենք դիտարկում ենք, թե ինչ վնաս կարող է հասցնել դիմակ չկրելը, դիմակի ինքնարժեքի հետ սա կապ կունենա՞»,- նշեց պատգամավորը։

Լուսինե Բադալյանը նաև հարց ուղղեց օրինագիծը ներկայացնող արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին. «Արդյո՞ք դիտարկվել է այն տարբերակը, որ ոչ թե քաղաքացին փակ տարածներում պետք է դիմակ ունենա կրելու համար, այլ ցանկացած փակ տարածքում մուտքի մոտ պետք է լինեն դիմակներ, որովհետև, կարծում եմ՝ բժիշկներն այս հարցին շատ լավ կպատասխանեն: Գրպանում և պայուսակում դիմակը պահել օրվա ընթացքում, և հետո կեղտոտ դիմակը կրելը, հնարավոր է, առողջական ավելի մեծ վնաս հասցնի»:

Մանրամասները՝ տեսանյութում։