Պաշտոնյաների «բառադի» հանգստության  արդյունքն է, որ այսօր  նման ցուցանիշ ունենք. Եղիշե Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցը երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանն է: Նա անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին, պարետի նոր ցուցումներին:

-Պարո՛ն Պետրոսյան, ինչպես հայտնի է՝  այսօրվանից դիմակներ կրելը փակ հանրային տարածքներում պարտադիր է։  Բայց մենք տեսնում ենք, որ պարետի որոշումները, կարծես, խտրական են, օրինակ՝ մեր պաշտոնյաների վրա չեն տարածվում: ԱԺ հանձնաժողովի նիստին այսօր պատգամավորներն առանց դիմակի էին ներկայացել, Երևանի փոխքաղաքապետները  ասուլիս անցկացրին առանց դիմակների և առանց անհրաժեշտ հեռավորությունը պահելու: Հարցին, թե ինչու դիմակով չեն, նրանք պատասխանեցին, որ այդպես բարդ է խոսելը: Այսինքն՝ շոգ եղանակին ավտոբուսի վարորդների համար դիմակը պարտադիր է, բայց իրենք կառույցի ներսում կարող են և չկրե՞լ դիմակ: Սա նորմա՞լ է ըստ Ձեզ:  Ինչո՞ւ նրանք չեն տուգանվում:

–Ես կարծում եմ, որ դա աննորմալ է: Պաշտոնյաներն  իրենց անհարկի հանգստությամբ խառնաշփոթ են առաջացնում ժողովրդի մոտ:  Ժողովուրդը տեսնում է, որ իրենք դիմակ չեն կրում, իրար մեկ մետրից մոտ են նստած, մտածում են՝ ուրեմն  կարող են իրենք էլ չկրել: Պարետային ժամ հայտարարելու առաջին իսկ օրից մեր Ազգային ժողովը շատ վատ օրինակ է ծառայում քաղաքացիներին: Այսօրվա աղաղակող թվերից շատ անհանգստացած եմ: Պաշտոնյաների «բառադի» հանգստության  արդյունքն է, որ այսօր  կորոնավիրուսով վարակվածների նման ցուցանիշ ունենք: Նրանք կարծում են, թե  մանդատի շնորհիվ կորոնավիրուսն իրենց շրջանցելու է: Դրան գումարած՝ հանրության անգրագետ հատված ունենք, որը չի հավատում վիրուսին, վիրուսն էլ տարածվում է և տարածվում:

-Ի դեպ, տրանսպորտային միջոցում, պարետի որոշման համաձայն, բացի դիմակից՝ թե վարորդների, թե ուղևորների համար պարտադիր է նաև ձեռնոցի կրումը, որի մասին նախ քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան ուղերձում չի հիշատակում, իսկ երբ լրագրողները փորձում են այդ մասին խոսք բացել, պաշտոնյաները խույս են տալիս: Մեր քաղաքացիներից շատերը հետևում են հենց քաղաքապետի հրահանգներին, ուստի ձեռնոց կրելու պայմանի մասին անգամ տեղյակ էլ չեն և շփոթմունքի մեջ են ընկնում:

–Այո, բացի այդ մի բան էլ եմ նկատել: Այսօր ռադիո էի լսում, և հանդիպեցի հայտարարության, որտեղ ասվում էր, որ դիմակ պետք է կրել միայն հիվանդին խնամելիս: Դա հավանաբար հին հաղորդագրություն է, որը շարունակվում է շրջանառվել ռադիոներով: Մի տեսակ տարերային վիճակ եմ նկատում: Համոզված եմ, որ նմանատիպ մի շարք բացթողումներ կան:

-Այսօր ժողովրդի մի զգալի  հատված  նույնիսկ չի հավատում, որ կորոնավիրուս գոյություն ունի…

-Այո,  դրա պատճառներից մեկն էլ այն է, որ մենք միայն պաշտոնյաների խոսք ենք լսում, որոնք, ի դեպ, հաճախ իրար հակասում են,  այնինչ կարիք կա, որ խոսեն նաև հեղինակություն վայելող բժիշկները: Ստացվող ինֆորմացիայի և գործողությունների հակասություն կա, որը վատ է:

-Այսօր, երբ կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թիվ ունենք Հայաստանում, պաշտոնյաները, կարծես, կորցրել են կապը հանրության, լրատվամիջոցների հետ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն, օրինակ, վերջերս ֆեյսբուքյան մեկնաբանություններում գրել էր, որ զբաղված է և չի կարող լրագրողների անհեթեթ հարցումներին պատասխանել, բայց չէ՞ որ նա՝ որպես պաշտոնյա, հաշվետու է հանրության առաջ:

-Այո, համաձայն եմ: Մեր պաշտոնյաներն արդեն, կարծես թե, մոռացել են, թե ժողովուրդն իրենց ինչ լիազորություններ է տվել և ինչ պահանջներ է ունեցել իրենցից մանդատը տալուց առաջ: Ժողովուրդն իրենն արել է, իրենք իրենց պարտավորությունները՝ ոչ:  Անկախ այն հանգամանքից՝ քաղաքացիների քանի տոկոսն է գիտակից, քանիսը՝ ոչ, պետությունը պարտավոր է  շատ խիստ և հետևողական  միջոցներ ձեռնարկել վիրուսի դեմն առնելու համար, այլապես  վարակակիրների թիվը ձնագնդի նման մեծանում է:

-Բայց մենք հակառակ պատկերը տեսանք՝ սահմանափակումները մեղմացվեցին:

-Դա ես «ձեռքերը լվալ» եմ համարում: Հասկանում եմ, որ տնտեսությունը պահելու խնդիր կա, բայց այն ժամանակը, որը տրվել էր մեկուսացման ընթացքում կորոնավիրուսը կանխարգելելու համար, չօգտագործվեց,  մեր կառավարությունն իմիջիայլոց վերաբերվեց վիրուսին: Պաշտոնյաները հենց սկզբից էլ առանց դիմակի էին, իրար գլուխ հավաքված,  բայց  ժողովրդին ասում էին՝ մեկուսացեք: Դա հանգեցրեց  հանգստության, որը բերեց հասցրեց այսօրվա վիճակին:

 

Աննա Բաբաջանյան