Նորապսակ զույգերը սեռական կյանքի մասին որտեղի՞ց են իմանում, քուչեքո՞ւմ, բիսեդկեքո՞ւմ․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Մենք ծնողներին կոչ ենք անում և ուզում ենք համակարգ ստեղծել, որ ծնողներն իրազեկված լինեն, ուշադիր լինեն և հաղորդակցություն ունենան իրենց երեխաների հետ, որպեսզի եթե սեռական ոտնձգության դեպքեր լինեն, նախ, երեխաները ճանաչեն այդ դեպքերը, երկրորդը՝ իրենց ծնողներին ասեն դրա մասին, ծնողներն էլ իմանան, որոշակի հաղորդակցություն ունենան և այդ թեման փակ չմնա։ Այս մասին այսօր առցանց մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրերս Ազգային ժողովի կողմից վավերացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կամ Լանզարոտեի կոնվենցիային։

«Մանկապղծության դեպքերի տարածումն ինչի՞ հետ է կապված։ Որովհետև պոտենցիալ մանկապիղծները 90%-ով համոզված են, որ դրա մասին ոչ երեխան կասի, ոչ էլ ծնողը հետաքրքրված կլինի դրանով։ Այսօր դեպքերի հսկայական մասը վերաբերում է երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությանը։ Դա թեմա է, որի մասին չի խոսվում։ Բա մանկապիղծի համար դրանից ավելի լավ միջավա՞յր։ Եկեք լրջանանք այս թեմայով։ Նրանք, ովքեր ասում են, որ չպետք է լինի սեռական դաստիարակություն, ես հարց եմ տալիս․ Հայաստանում նորապսակ զույգերը սեռական կյանքի մասին որտեղի՞ց են իմանում․ քուչեքու՞մ, բիսեդկեքու՞մ, կողքից լսելո՞վ։ Դա շատ բարդ հետևանքների է բերում։ Հայաստանում այդ մասին ընդունված չի խոսել և դա վատ է»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան