Մայիսի 18-ից հասարակական տրանսպորտից օգտվելու նոր կանոնները

Լուրեր

13.10.2026 | 11:55
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.10.2026 | 11:46
Ուկրաինայում բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով ռուսական հարվածների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
13.10.2026 | 11:35
Կարծում եմ՝ Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Զելենսկին․ Թրամփ
13.10.2026 | 11:20
Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի բանաստեղծուհի Մետաքսեի անունով
13.10.2026 | 11:11
Անշարժ գույքի գործակալությունը աշխատավարձերի 538 մլն դրամի փոխարեն հայտարարագրել է 54 միլիոնը․ ՊԵԿ
13.10.2026 | 10:54
Մակրոնը հայտնել է, որ ֆրանսիական ռազմածովային ուժերը ռուսական «ստվերային նավատորմի» նավ են կալանել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
13.10.2026 | 10:47
Միրզոյանը Լեհաստանում այցելել է արբանյակային համակարգեր մշակող ընկերություն
13.10.2026 | 10:34
Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 400 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ Կալուգայի մարզում վնասվել է դպրոցի շենք
13.10.2026 | 10:28
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 13-ի դրությամբ
13.10.2026 | 10:13
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
13.10.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 09:52
Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը
13.10.2026 | 09:38
Քանդում են Շինարարների փողոցի կրպակները. ՈՒՂԻՂ
13.10.2026 | 09:30
Ավինյանի և քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերը կբարձրանան
12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
Բոլորը

 Հրապարակվել են մայիսի 18-ից հասարակական տրանսպորտից օգտվելու նոր կանոնները

✅Վերգետնյա հասարակական տրանսպորտ

?Արգելվում է տրանսպորտային միջոցում կանգնած ուղեւորների փոխադրումը, բացի 9 մետրից ավել երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների:

?Տրանսպորտային միջոցներում ուղեւորների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նստելու համար հատկացված տեղերի ընդհանուր թվաքանակին, ընդ որում արգելվում է հավելյալ ինքնաշեն նստատեղերի ավելացումը:

?9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցներում կանգնած ուղեւորների միջեւ պահպանվում է առնվազն 1 մետր հեռավորություն։

?Տրանսպորտային միջոցները ենթարկվում են խորքային ախտահանման օրական նվազագույնը 2 անգամ, որից մեկը՝ պարտադիր նախաուղերթային հատվածում:

?Յուրաքանչյուր երթուղու ավարտին (երկար տարածությունների եւ երկարատեւ՝ ավելի քան 3 ժամ տեւողությամբ երթուղիների ժամանակ՝ նաեւ ընթացքում) ուղեւորներին իջեցնելուց հետո իրականացվում է սրահի օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների կանխարգելիչ ախտահանում ախտահանիչ անձեռոցիկներով (կամ ախտահանիչ միջոցների լուծույթներով):

?Բացառվում է ուղեւորների նստեցումը եւ տրանսպորտային միջոցի սրահում ուղեւորների առկայությունն՝ առանց նրանց կողմից անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակ եւ ձեռնոց կրելու:

?Յուրաքանչյուր երթուղու ավարտին (երկար տ Տրանսպորտային միջոց նստելուց ուղեւորները պարտադիր ախտահանում են ձեռքերը ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներով։

?Յուրաքանչյուր երթուղու ավարտին (երկար տ Տրանսպորտային միջոցից օգտվելիս անհրաժեշտ է ունենալ մանրադրամ ուղեւորավարձի չափով՝ հնարավորինս բացառելով մանր վերադարձնելու անհրաժեշտությունը։

✅Տաքսի

?Արգելվում է վարորդի կողքին ուղեւորի նստեցումը:

?Ավտոտրանսպորտային միջոցները պարտադիր ապահովվում են ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով եւ մեկանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներով:

✅Երկաթուղային տրանսպորտ եւ մետրոպոլիտեն

?Ավտոտրանսպորտային միջոցները պարտադիր ա Սպասասրահները եւ բոլոր վագոնները պարտադիր ապահովվում են բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով:

?Ավտոտրանսպորտային միջոցները պարտադիր սպասասրահներում բացառվում են մարդկանց խիտ կուտակումները:

?Վագոններում ապահովվում է ուղեւորների հնարավորինս նոսր նստեցում:

?Սպասասրահներում նշանակվում են ուղեւորների նստեցման համար պատասխանատուներ, որոնք կազմակերպում են ուղեւորների նստեցումը:

?Մետրոպոլիտենի դեպքում մեկ երթուղու ընթացքում յուրաքանչյուր վագոնում ուղեւորների առավելագույն քանակը չի կարող գերազանցել 70-ը:

?Յուրաքանչյուր երթուղու ավարտին ուղեւորներին իջեցնելուց հետո իրականացվում է վագոնների օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների կանխարգելիչ ախտահանում:

?Օրական առնվազն 3 անգամ իրականացվում է կայարաններում տեղակայված տերմինալների ախտահանում ախտահանիչ միջոցների լուծույթներով:

?Յուրաքանչյուր օրվա ավարտին իրականացվում է վագոնների, կայարանների եւ ընդհանուր օգտագործման տարածքների եզրափակիչ ախտահանում մասնագիտացված կազմակերպությունների միջոցով: