Հայցն անհիմն է. Արա Զոհրաբյանը՝ իր դիպլոմն անվավեր ճանաչելու 20 փաստաբանների հայցադիմումի մասին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Որոշ փաստաբանների և Փաստաբանների նախագահ Արա Զոհրաբյանի միջև հակամարտությունը թևակոխել է նոր փուլ: Նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 14-ին, 20 փաստաբան հայցադիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան «Գլաձոր» ուսումնաարտադրական կոոպերատիվի ավարտական քննական հանձնաժողովի 12.06.1999թ. որոշումը՝ քաղաքացի, այժմ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին իրավաբանի որակավորում տալու մասին և նույն ուսումնաարտադրական կոոպերատիվի կողմից 14.06.1999թ. Զոհրաբյանին տրված թիվ 000640 դիպլոմն անվավեր ճանաչելու մասին:

Ըստ հայցադիմումի՝ dvocates.am կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ Արա Զոհրաբյանը 1994-1999թթ. սովորել է «Գլաձոր» համալսարանում, միաժամանակ՝ 1996-1998թթ. ընթացքում ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում պատասխան գրառում է կատարել, որը ներկայացվում է ստորև.

«Այսօր մամուլից տեղեկացա, որ մի խումբ փաստաբաններ հայց են ներկայացրել Գլաձոր համալսարանի դեմ և վիճարկում են իմ դիպլոմի վավերականությունը:

Ցավում եմ, որ ատելությունը կարող է մի խումբ մարդկանց այնքան կուրացնել, որ նրանք պատրաստ են լինում կատարել ցանկացած բնույթի բացասական և անհեռատես քայլեր: Եվ ամենակարևորը, այս մարդիկ հաշվի չեն առնում ոչ մի սահման, ոչ՝ բարոյական և ոչ էլ՝ իրավական: Այս մարդիկ հավանաբար չեն գիտակցում, որ դրանով վարկաբեկում են մի բուհական հաստատության, որը բազմաթիվ շրջանավարտներ է տվել: Բուհական հաստատություն, որը 1991 թվականից ստեղծել է հնարավորություն բազմաթիվ երիտասարդների համար բարձրագույն կրթություն ստանալ և իրենց տեղը գտնել այս կյանքում ու մշտապես պայքարել է իր բարի անվան համար:

Տիգրան Աթանեսյանը և համահայցվոր այլոք քաջ գիտակցում են, որ իրենց՝ իմ դիպլոմի վիճարկման վերաբերյալ հայցադիմումն ակնհայտ անհիմն է, խիստ անձնավորված և ուղղորդված:

Հայցն անհիմն է, քանի որ 1994թ, 1995թ., 1996թ., 1997թ., 1998թ. և 1999թ. իմ ուսման ընթացքում 2 տարի զուգահեռ ծառայել եմ հայոց բանակում, իսկ ուսումս շարունակել եմ անհատական պլանով՝ քննությունները և ստուգարքները հանձնելով՝ զորամասից ստացված կարճաժամկետ արձակուրդների հիման վրա (իրենք հանգիստ կարող են ՊՆ-ից և Գլաձոր համալսարանից դա ճշտել): 1999թ. ուսումնական տարվա ավարտին էլ հանձնել եմ որակավորման քննությունները և ստացել եմ դիպլոմս:

Հայցն ակնհայտ անհիմն է, քանի որ 1998թ. դիպլոմս ստանալու փաստը որևէ կերպ չէր կարող խախտել նրանց իրավունքները, իսկ քաղաքացիական դատավարությունում հայցվորն առնվազն պետք է ապացուցի «խախտված» իրավունքի առկայությունը (ակտիվ լեգիտիմացիա):

Տիգրան Աթանեսյանը և այլոք գիտակցում են, որ այս հայցադիմումը միայն աղմուկ է ապահովելու փաստաբանների պալատի շուրջ և հատկապես այն ժամանակ, երբ պետական որոշ մարմիններ փորձում են օրենքի միջոցով թուլացնել փաստաբանների անկախությունը, երբ փաստաբանների պալատը որոշ օրենսդրական նախաձեռնությունների դեմ կոնկրետ դիրքորոշում է ներկայացրել……:

Հայցվորներին «առաջնորդում է» Տիգրան Աթանեսյանը, որը դիմել է դատարան փաստաբանների պալատի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով:

Գործողությունները վկայում են դրանց հեղինակների ծայրահեղ անհանդուրժող վերաբերմունքի մասին:

ԲԱՅՑ ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԻՆՉ ԷԼ ԱՆԵՔ, ԴՈՒՔ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄ ԵՔ ԵՎ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՁԵԶ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ Է:

Թեմայի շուրջ այսքանը, իսկ այս նախաձեռնության ուղղորդողին և հովանավորներին (այդ թվում՝ մեդիահովանավորներին) կհասցնեմ անդրադառնալ…..:

Հ.Գ. Ի դեպ, բազմաթիվ փաստաբաններ, պաշտոնատար անձինք և պատգամավորներ 1991-1999թթ. ժամանակահատվածում նույն եղանակով համատեղել են բարձրագույն կրթությունը զինվորական ծառայության հետ»: