Տաքսի նստելիս ևս դիմակը պարտադիր է. երթուղայիններում ուղևորները կախտահանեն ձեռքերը. ինչ փոփոխություններ են կատարվել պարետի որոշման մեջ

Լուրեր

30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
30.08.2026 | 10:30
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 10:04
Դուրս է եկել լվացք փռելու ու հայտնվել է հարևանի տանը. փլուզում Բագրատունյաց 10 հասցեում
30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Բոլորը

Հրապարակվել է  Պարետի 2020 թ. մայիսի N 63 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումը:

Որոշումն ամբողջությամբ՝ ստորև.

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ`

1. Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63որոշումը (այսուհետ՝ Որոշում) շարադրել նոր խմբագրությամբ. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ`

1. Սահմանել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները՝ համաձայն հավելված N 1-ի:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելված N 1-ով սահմանափակված տնտեսական գործունեության տեսակներով գործունեություն հնարավոր է իրականացնել հեռավար, առցանց եղանակով կամ առաքման միջոցով:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելված N 1-ի Աղյուսակ 1-ում չներառված (ժամանակավորապես չսահմանափակված) գործունեության տեսակներով արգելվում է զբաղվել սույն որոշման հետևյալ հավելվածներով սահմանված կանոններն ամբողջ ծավալով չպահպանելու դեպքում՝

1) Հավելված N 2. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի կազմակերպման կանոններ.

2) Հավելված N 3. Անվտանգության կանոններ փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.

3) Հավելված N 4. Անվտանգության կանոններ գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեության ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.

4) Հավելված N 5. Անվտանգության կանոններ շինարարական հրապարակներում աշխատանքների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.

5) Հավելված N 6. Անվտանգության կանոններ առևտրի իրականացման վայրերում, մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտներում, ծառայությունների ոլորտում հաճախորդների սպասարկման օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.

6) Հավելված N 7. Անվտանգության կանոններ հանրային սննդի օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.

7) Հավելված N 8. Անվտանգության կանոններ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, ներառյալ՝ առողջության առաջնային պահպանման և ստոմատոլոգիական ծառայություն մատուցող կազմակերպություններում, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ներհիվանդանոցային վարակման կանխարգելման.

8) Հավելված N 9. Անվտանգության կանոններ մարմնամարզական օբյեկտների գործունեության ոլորտում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.

9) Հավելված N 10. Անվտանգության կանոններ վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայությունների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.

10) Հավելված N 11. Անվտանգության կանոններ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի ընկերություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով.

11) Հավելված N 12. Անվտանգության կանոններ նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով.

12) Հավելված N 13. Անվտանգության կանոններ ցամաքային մարդատար տրանսպորտի գործունեության ոլորտում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով.

13) Հավելված N 14. Անվտանգության ընդհանուր կանոններ hավելված N 2-13-ով չկարգավորվող՝ տնտեսական գործունեության մնացած տեսակների մասով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.

4. Հաստատել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնների իրազեկման թերթիկը՝ համաձայն Հավելված N 15-ի:

5. Սահմանել, որ հանրային բաց տարածքներում դիմակի առկայությունը պարտադիր է:

6. Սահմանել, որ սույն որոշման հավելված N 1-ի Աղյուսակ 1-ում չներառված (ժամանակավորապես չսահմանափակված) գործունեության տեսակներով զբաղվելու ժամանակ տնտեսվարող սուբյեկտի կողմից սույն որոշման 2-րդ կետով սահմանված կանոնները չպահպանելու դեպքում կիրառվում են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

7. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝ ապահովել սույն որոշման Հավելված N 1-ի հետ կապված տնտեսվարող սուբյեկտներին պարզաբանումներ տալու գործընթացը։

8. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել սույն որոշման հավելված N 2-6-ով, 8-12-ով և 14-ով, ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին՝ ապահովել սույն որոշման հավելված N 12-ով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել սույն որոշման հավելված N 7-ով և N 12- ով, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանին՝ ապահովել սույն որոշման հավելված N 13-ով սահմանված կանոնների պահպանման նկատմամբ մշտադիտարկումը և վերահսկողությունը։

9. ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 4-րդ կետով սահմանված կարգավորման նկատմամբ մշտադիտարկումը և վերահսկողությունը:

10. ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարներին, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին (առաջարկությամբ)՝ ապահովել սույն որոշման իրականացումը:

11. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ պարետի 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշումը:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 23:59-ին:

Առավել մանրամասն՝ այստեղ:

Տ. ԱՎԻՆՅԱՆ