Գեղարքունիքում վարակի 5 նոր դեպք է հաստատվել. մարզպետ
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք, ևս 7 մարդ ապաքինվել է: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է մարզպետ Գնել Սանոսյանը:
Մայիսի 13-ի դրությամբ՝ Գեղարքունիքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 211 է, ապաքինվել է 46 մարդ:
Միաժամանակ, մարզում կորոնավիրուսից մահվան 3 դեպք է արձանագրվել: