Աբովյանի տարածաշրջանում առաջնային անհրաժեշտության սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ կտրամադրվեն շուրջ 610 ընտանիքի. մարզպետ

Լուրեր

30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
30.09.2026 | 20:12
Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում 500 մլն դոլարի պայմանագրեր են ստորագրել
30.09.2026 | 20:00
Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:46
Տարբերվող՝ չի նշանակում՝ սխալ. ի՞նչ է նեյրոտարբերությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ շարունակվում են կորոնավիրուսի համավարակի տնտեսական ու սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները:

«? Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Պարետատան, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ Առողջապահության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների և ՀՀ մարզպետարանների հետ համագործակցությամբ ու համակարգմամբ, իրականացնում է մարդասիրական գործառույթներ, որոնք ուղղված են խոցելի խմբերի սոցիալական վիճակի հնարավորինս մեղմմանը:

✅ Մայիսի 13-ին ՀԿԽԸ-ն Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում մեկնարկեց COVID19-ի հանդեպ առավել խոցելի խմբերին՝ միայնակ, անժառանգ թոշակառուներ, խնամքի կարիք ունեցող տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, մանկատան շրջանավարտներ և անօթևաններ, օգնության բաշխման վերջին՝ ամփոփիչ փուլը:
Նախորդ փուլերի ժամանակ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից օգնություն է բաժանվել նաև Չարենցավանի, Նաիրիի և Հրազդանի տարածաշրջաններում:

✅Կամավորների կողմից փաթեթների կազմման և բաշխման ողջ գործընթացի ժամանակ Կոտայքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ներկայացուցիչները և կամավորների խումբը մշտական կապի ու համագործակցության մեջ են ՀԿԽԸ-ն իրենց գործընկերների հետ:

✅ Աբովյանի տարածաշրջանում առաջնային անհրաժեշտության սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ կտրամադրվեն շուրջ 610 ընտանիքի:

Շնորհակալ եմ նման մարդասիրական քայլի համար»,- գրել է նա: