Երբ իրենց թույլ են տալիս մունաթով, իշխող դիրքերից խոսել ՄԻՊ-ի հետ, հասարակության մեջ նման բառամթերքով մարդկանց դիմելու ամենաթողություն է ձևավորվում․ Զ․Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
Բոլորը

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ակնկալում է երկրում մթնոլորտի փոփոխություն, որտեղ շատ կարևոր է նաև իշխող ուժի կամքը։ Այս մասին այսօր «Անհանդուրժողականության մթնոլորտ. երբ թիրախավորվում են արդեն ընտանիքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

«Այն, ինչ այսօր կատարվում է Ազգային ժողովում, այն լեզվով, որ խոսում են իշխող խմբի պատգամավորը, երբեմն նաև վարչապետը, ես կարծում եմ՝ ամենևին միտված չէ որակի բարձրացմանը և դիսկուրսների ավելի որակյալ դաշտում ծավալմանը»,- նշեց Հովհաննիսյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ իշխանությունը պետք է օրինակ ծառայի հանրության համար:

«Իրենք պետք է այդ տոնայնությունը հաղորդեն հասարակությանը։ Եթե այդ տոնայնությամբ խոսում է, օրինակ, իշխող խմբակցության պատգամավորը մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ բարձրացնելով մի հարց, որին երբեք մասնագիտորեն չի անդրադարձել, երբեք չի շոշափել այդ հարցը որևէ կերպով, որ ասեմ՝ նեղ մասնագիտական գիտելիք ունի, վրդովվել է։ Անգամ վրդովվելու պարագայում նմանատիպ տոնով չեն խոսում իրավապաշտպան կառույցի ներկայացուցչի հետ։ Երբ նրանք թույլ են տալիս այդպիսի տոնով, մուննաթով, հաթաթա տալով, իշխող դիրքերից, սովորեցնողի դիրքով խոսել, հասարակության մեջ ևս ձևավորվում է նմանատիպ բառամթերքով մարդկանց դիմելու կամ համացանցը լցնելու ամենաթողություն»,- նշեց իրավապաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։