Գյումրիի ՀՈԱԿ-ների աշխատակիցներին ոչ ոք չի ուղարկում հարկադիր արձակուրդի, աշխավարձն էլ ամբողջությամբ վճարվում է․ քաղաքապետ

Լուրեր

22.05.2026 | 08:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.05.2026 | 23:14
Իրանը ռազմարդյունաբերական բազան վերակառուցում է սպասվածից արագ՝ արդեն արտադրելով ԱԹՍ-ներ. CNN
21.05.2026 | 23:00
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:15-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
21.05.2026 | 22:47
Հերհերի ջրամբարից առաջիկա օրերին ծավալային ջրհոսք կլինի․ բնակիչներին կոչ են անում զգոն լինել
21.05.2026 | 22:34
Իսրայելական «KAN» հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել Հայաստանի փոխարեն Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար. Հանրային ՀԸ
21.05.2026 | 22:22
«Կարված գործ է». Թևանյանը հիշեցրել է, որ 2024-ին պատգամավոր չէր, ՔԿ-ն հակադարձում է՝ գիտենք
21.05.2026 | 22:00
Անդրանիկ Թևանյանին վերագրվող մեղադրանքը, ենթադրաբար, առնչվում է Արարատ Միրզոյանի մասնակցությամբ ԱԺ փակ նիստին
21.05.2026 | 21:54
Իսրայելցի նախարարը հայտարարել է, որ Թուրքիային պետք է վերաբերվել որպես «թշնամական պետության»
21.05.2026 | 21:40
Ե՞ս եմ կաշկանդված. Գագիկ Ծառուկյանը չպատասխանեց իր տղայի վերաբերյալ հարցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 21:27
Նեպալում ՀՀ պատվավոր հյուպատոսություն է բացվել
21.05.2026 | 21:12
Հունական դատարանն Ադրբեջանի քաղաքացուն դատապարտել է 7 տարի 1 ամիս ժամկետով ազատազրկման՝ ՆԱՏՕ-ի ավիաբազան լրտեսելու համար
21.05.2026 | 21:03
Անդրանիկ Թևանյանին առնչվող գործ է հարուցվել պետական դավաճանության, լրտեսության և 622 հազար դոլարի դիմաց գաղտնի նյութեր տալու ենթադրյալ դեպքով
21.05.2026 | 21:00
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․Մոսկվա, թե Բրյուսել․ ՀՀ-ն՝ արտաքին քաղաքական խաչմերուկում
21.05.2026 | 20:57
ՆԳՆ-ն սահմանափակել է ֆիշինգային SMS-ների տարածումը, բայց վտանգը պահպանվում է iMessage և RCS հարթակներում
Բոլորը

Գյումրիում գործող ՀՈԱԿ-ների աշխատակիցներին հարկադիր արձակուրդի ուղարկելու  ու նրանց աշխատավարձը ամբողջությամբ չվճարելու խնդրին անդրադարձ է կատարվել Գյումրիի ավագանու այսօրվա նիստում։ Ավագանու անդամները հարցեր են բարձրացրել, հնարավո՞ր է  որ բյուջեի հավաքագրման դժվարությունների հետ կապված ՀՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձերի վճարման խնդիր առաջանա և արդյոք ծնողները պիտի ՀՈԱԿ-ների վարձերը վճարեն, եթե դրանք ստեղծված իրավիճակում չեն գործում։

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն այս  հարցերին ի պատասխան նշել է, որ որևէ մեկին չի պարտադրվել գնալ արձակուրդ, աշխատավարձերն էլ ամբողջությամբ վճարվել են։

«Արձակուրդը չի կարող լինել պարտադրված, արձակուրդը կամավոր սկզբունքով է։ Որևէ մեկը չի պարտադրել։ Աշխատավարձերի հետ կապված՝ մենք նորից 100 տոկոսով վճարեցինք ժամանակին, բոլորին։ Իհարկե, հիմա մայիս ամիսը չգիտեմ ինչ կլինի, որովհետև հրահանգ պիտի լինի։ Օրենք ընդունվեց, և կարծեմ, պիտի որ նախագահը ստորագրած լինի։ Եվ ըստ այդ օրենքի՝ մայիս ամիսը պիտի վճարենք աշխատավարձերը։ Ինչ մնում է մտավախությանը, որ աշխատավարձ չկա, մեր դոտացիան բավարարում է աշխատավարձ տալու համար։ Եթե հավաքագրումը շատ քիչ լինի, դա կվնասի կապիտալ շինարարությանը։ Մտահոգվելու խնդիր չկա, ինձ թվում է, ամեն ինչ լավ է լինելու»,- ասել է Սամվել Բալասանյանը։

Նա նաև նշել է, որ եթե երեխաները օնլայն պարապում են, ապա այդ դեպքում ծնողները պիտի վճարեն վարձերը։

«Մանկապարտեզների հետ կապված վարձավճար չի կարող լինել, մենք բոլոր պարտքերը փակեցինք, սննդի հետ կապված պարտքեր ունեին։ Միայն կարող են գումար պահանջել երաժշտական դպրոցները, որոնք օնլայն պարապել են երեխաների հետ։ Եթե չի պարապում, չի վճարում։ Իսկ սպորտդպրոցների դեպքում չկա, դրանք չեն աշխատում»,- ասել է Բալասանյանը։

Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն էլ նշել է, որ ՀՈԱԿ-ների աշխատակիցներն ունեն ինֆորմացիայի պակաս, ճիշտ կլինի՝ հայտարարություն լինի, որ բոլորն իմանան, թե ինչ կարգավորում կա։

«Ես շատ զանգեր եմ ստացել, իմ տպավորությունն այն է, որ կա ինֆորմացիայի կամ կարգավորման խափանում տնօրեն-աշխատող կամ քաղաքապետարանի բաժին-տնօրեն-աշխատող հարաբերությունների մեջ։ Այս իմաստով լավ կլինի՝ բաժնի կամ քաղաքապետարանի անունից հայտարարություն տարածվի, բոլորը հասկանան, թե ինչ կարգավորում է տրված։ Ասենք՝ մանկապարտեզի դաստիարակչուհին ինչպե՞ս է վճարվելու, արձակուրդը ինչպե՞ս է լինելու եւ այլն»,- ասել է Լևոն Բարսեղյանը։

Սամվել Բալասանյանը նաև նշել է, որ այս իրավիճակի հետ կապված օրենսդրություն չկա, դրա համար էլ խնդիրներ են ծագել, կարգավորումները կախված չեն համայնքից։

Նշենք, որ Factor.am-ն անդրադարձել էր  Գյումրիի ՀՈԱԿ-ների աշխատողներին հարկադիր արձակուրդի ուղարկելու ու նրանց աշխատավարձը 2/3-ով վճարելու ահազանգերին։ Ավելի վաղ Գյումրիի քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը մեզ հավաստիացրել էր,  որ աշխատակիցներին ոչ ոք պարտադրանքով արձակուրդի չի ուղարկում, ապրիլ ամսվա աշխատավարձն էլ վճարվելու է ամբողջությամբ։