«Դատական սերիալների վերջը չի երևում»․ հնչեղություն ունեցող ինչ դատական նիստեր կան առաջիկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.07.2026 | 07:40
ԱԱ-2026. Հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը
04.07.2026 | 07:31
ԱԱ-2026. Կոլումբիան դարձավ 1/8 եզրափակիչի վերջին մասնակիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.07.2026 | 04:45
ԱԱ-2026. Մեսիի գոլն ու Արգենտինայի ծանր հաղթանակը լրացուցիչ ժամանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.07.2026 | 01:22
ԱԱ-2026. Եգիպտոսը հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 23:24
Երևանում ձերբակալվել է մարիխուանայի մաքսանենգության և իրացման մեջ կասկածվող երեք անձ
03.07.2026 | 23:10
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
03.07.2026 | 22:52
Ուրախ ենք աջակցել Մեծ Բրիտանիա-Հայաստան ռազմավարական գործընկերության իրականացմանը. դեսպան
03.07.2026 | 22:38
Քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի մրցաշարի կազմակերպական հարցերը
03.07.2026 | 22:24
Հուլիսի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.07.2026 | 22:10
Թուրքիայում հայտնի կատակերգուին կալանավորել են՝ սթենդափի ընթացքում Էրդողանին և իսլամը «վիրավորելու» համար
03.07.2026 | 21:57
Էբոլա, Մարբուրգ, հանտավիրուս. համաճարակային իրավիճակը աշխարհում
03.07.2026 | 21:42
ԱԱԾ-ն հաստատում է՝ Քոչարյանի կադրերը կառույցն է տրամադրել իշխանական ԶԼՄ-ներին․ նպատակը չի բացահայտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 21:29
Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
03.07.2026 | 21:13
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին, ԱԺ աշխատակազմին
03.07.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ ՍԴ-ն պե՞տք է անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մեկ ամսից ավելի է, ինչ բազմաթիվ աղմկահարույց գործերով դատական նիստերը չէին կայանում։ Խիստ սահմանափակումները հանվել են, և դատարաններն էլ քիչ-քիչ վերադառնում են նախկին աշխատանքային ռեժիմին։

Հանրային հնչեղություն ունեցող ի՞նչ դատական նիստեր են նշանակվել առաջիկա օրերին և ի՞նչ ընթացք կարելի է ակնկալել։

Այսպես. վաղը՝ ժամը 17:50-ին, կհրապարակվի Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը։ Դատարանը կհայտնի՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանը կազատվի՞, թե՞ կմնա կալանքի տակ։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է 2018-ի հուլիսից, իսկ բուն գործով դատական նիստերը մեկնարկեցին անցած տարվանից, սակայն մինչ օրս կողմերը քննարկում են խափանման միջոցի հարցը։

Վաղը՝ ժամը 15:00-ին, կմեկնարկի նաև «ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի» գործով դատական նիստը։

Հիշեցնենք՝ Թովմասյանը Փաշինյանին դատի է տվել իրեն զրպարտելու համար։ Պատճառը Փաշինյանի այն հայտարարությունն է, թե Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել, որից ինքը հրաժարվել է։

Մայիսի 18-ին՝ ժամը 10:30-ին էլ կկայանա ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը։ Սանասարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ 2019-ի հոկտեմբերից մեկնարկել են դատական նիստերը, կողմերը ապացույցների հետազոտման փուլում են։

Մայիսի 21-ին՝ ժամը 15:00-ին, կկայանա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը։ Պաշտոնաթող նախագահին մեղադրանք է առաջադրվել շուրջ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։ Սարգսյանի գործով դատական նիստերը մեկնարկել են այս տարի, կողմերը դեռ չեն անցել ապացույցների հետազոտմանը։

Մայիսի 26-ին՝ ժամը 14:00-ին, նշանակված է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով հերթական դատական նիստը։ Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:  Չնայած որ մեկ տարի է, ինչ այս գործով մեկնարկել են բուն դատական նիստերը, այնուամենայնիվ, մինչ օրս դատարանը քննել է միայն Գրիգորյանի խափանման միջոցի հարցը։

Արդեն հունիսի 26-ին տեղի կունենա նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ըստ նախաքննական մարմնի` 2018 թ. ապրիլին հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ նա կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Երանոսյանի գործով կողմերը ուսումնասիրում են ապացույցները։

Փաստաբան Նորայր Նորիկյանը հետևելով հնչեղություն ունեցող այս գործերի ընթացքին՝ ասում է, որ հանրությունը ևս մեկ անգամ համոզվեց, որ մեր դատական համակարգը պատրաստ չէր նման գործեր քննել: Փաստաբանը հիշեցնում է, որ կան քրեական գործեր, որոնք երկրորդ տարին է դատարանում են, սակայն այդպես էլ ապացույցների հետազոտման փուլին կողմերը չեն հասնում: Սա, ըստ Նորիկյանի, խոսում է այն մասին, որ հնարավոր ձգձգումները հաշվի չեն առնվել և ճիշտ մարտավարություն չի ընտրվել:

Ինչևէ, փաստենք, որ անկախ պատճառներից, վերջին երկու տարում հարուցված քրեական գործերից և ոչ մեկով դեռևս չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան