Հայտնի են Արցախի ոստիկանությունում ընտրությունների վերաբերյալ ստացված և ստուգված հաղորդումների քննարկման արդյունքները

Լուրեր

17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայտնի են 2020թ. մարտի 31-ին և ապրիլի 14-ին՝ երկրորդ փուլով ԱՀ համապետական ընտրություններից առաջ, ընթացքում և հետո ոստիկանությանը տրված հաղորդումների քննարկման արդյունքները: Այս մասին տեղեկացրին ԱՀ ոստիկանությունից:

«Արցախի Հանրապետության ոստիկանությունում ստացված և ստուգված 51 հաղորդումներից 9-ով քրեական գործ հարուցելը մերժվել է ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, 11-ով քրեական գործ հարուցելը մերժվել է ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով, 5 հաղորդումներ կցվել են նույնաբովանդակ այլ հաղորդումների, 2 հաղորդումներ ուղարկվել են ԱՀ գլխավոր դատախազություն՝ ըստ ենթակայության քննարկելու համար, 1 հաղորդում ուղարկվել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վարչական իրավախախտումը ըստ ենթակայության քննարկելու համար, 1 հաղորդում թողնվել է անհետևանք՝ չհաստատվելու հիմքով, 22 հաղորդման վերաբերյալ ԱՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել են քրեական գործեր, որից 18-ը նախաքննության իրականացման համար՝ դատախազության միջոցով ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե, իսկ 4-ը ԱՀ գլխավոր դատախազություն՝ նախաքննությունը հատուկ քննչական բաժնի կողմից ենթակայության կարգով իրականացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում: