«Իշխանությունը պետք է ազնվորեն ասի, որ էստեղ պատերազմ գնալու խնդիրն է». Առաքել Սեմիրջյանը՝ տարկետման կարգի փոփոխության մասին

Լուրեր

12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
Բոլորը

«Մարտի 1» ՀԿ համակարգող Առաքել Սեմիրջյանը Factor.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե  «Իշխանությունն այսօր ազնվորեն չի ասում ուսանողներին, որ հիմնական խնդիրը ոչ թե բանակ գնալ-չգնալն է, այլ դրված է պատերազմ գնալ-չգնալու խնդիրը, քանի որ ներկա պայմաններում ցանկացած զորակոչիկ պատերազմ գնացող է: Այդ երեխաները պատերազմ չեն ընտրել: Իշխանությունը պետք է ազնվորեն ասի, որ պատերազմ գնալու խնդիրն է էստեղ: Դրանից հետո կարելի է քննարկել՝ օրենքը ճիշտ է, սխալ է և այլն»:

Առաքել Սեմիրջյանը  համոզված է, որ առանց ընդդիմության աջակցության ուսանողների բողոքը հաջողության չի հասնի:«Առանց թեկունքում  լուրջ ընդդիմության՝ բոլոր այսպիսի բողոքների դեպքում իշխանությունները ձևեր կգտնեն կրակը մարելու»,- ասաց Սեմիրջյանը՝ միևնույն ժամանակ նկատելով, որ այսօրվա դրությամբ ընդդիմությունը սարսափելի թույլ վիճակում է: 

Իսկ եթե ուսանողներն ասում են, որ իրենց պայքարը քաղաքական չէ, չեն ուզում քաղաքականացնել պայքարը, ապա այն արդեն իսկ, ըստ Սեմիրջյանի, ապագա չունի:

«Եթե ուզում են քաղաքականությունից հեռանալ, ավելորդ է խոսել ապագայի մասին: Նույն իրենց էսօրվա վիճակը քաղաքական պրոցեսների արդյունք է»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Մանրամասները դիտեք Առաքել Սեմիրջյանի հետ Factor.am-ի հարցազրույցում:

Մարինե Խառատյան