Իրենց ազգային-պահպանողական հռչակած իշխանության ժամանակ փողով երեխաներ են վաճառվել. Պապոյանը՝ ՄԻՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
17.10.2026 | 10:10
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
17.10.2026 | 09:25
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստանի հանքարդյունաբերության ֆորումին․ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
16.10.2026 | 22:53
ՊՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարին
16.10.2026 | 22:37
Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հեռացվել է աշխատանքից․ The New York Times
16.10.2026 | 22:24
Լրագրողները հաստատել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 281,753 ռուս զինվորների անունները
16.10.2026 | 22:10
ՀՀԿ-ից ՔՊ անցած համայնքապետեր, միլիոնների պայմանագրեր և քրեական գործեր․ ով ով է Վայոց ձորում
16.10.2026 | 21:51
Factor TV-ի լրագրողն արժանացել է «Լավագույն հոդված» մրցանակին
16.10.2026 | 21:36
Ադրբեջանում շարունակվում են ձերբակալությունները՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի ֆոնին
16.10.2026 | 21:20
Սուրեն Պապիկյանը կադրային ընդունելություն է անցկացրել և սպաների կոչումներ շնորհել
16.10.2026 | 21:00
Ռոբերտ Քոչարյանը չի հեռանա քաղաքականությունից քրեական գործերի արդյունքում․ չենք պայմանավորվի իշխանության հետ․ Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում ՄԻՊ 2019 թվականի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը Արման Թաթոյանի հարց ուղղեց նախորդ տարի երեխաների ապօրինի որդեգրումների վերաբերյալ աղմկահարույց գործի վերաբերյալ։

«Հետևո՞ւմ եք այս գործին: Ի՞նչ է կատարվել նախկինում, ի՞նչ պետք է արվեր, որ չի արվել, և ի՞նչ եք անում հիմա։ Սա պատահական չեմ ասում, որովհետև դեռևս Հայոց ցեղասպանության օրերին Զորավար Անդրանիկի ու Հովհաննես Թումանյանի ջանքերով կազմակերպվեց «Մեկ հայ՝ մեկ ոսկի» ծրագիրը, ըստ որի՝ հազարավոր հայ երեխաներ ոսկով գնվեցին թուրքերից։ Պարզվում է՝ 100 տարի չանցած՝ Հայաստանում փողով, ոսկով երեխաներ են վաճառվել, վաճառվել են մի իշխանության ժամանակ, որն իրեն հռչակել էր ազգային պահպանողական արժեքների կրող»,- ասաց Գևորգ Պապոյանը։

Արման Թաթոյանը նշեց, որ պատգամավորը կարևոր հարցադրում է անում, քանի որ երեխաների իրավունքների պաշտպանության ռիսկային կողմերից է համարվում որդեգրման պաշտպանության խնդիրը։

«Կա քրեական վարույթ հարուցված, ՄԻՊ աշխատակազմում ևս կա հարուցված վարույթ, մենք քրեական հետապնդման մարմիններին նաև համապատասխան հարցումներ ենք ուղարկել ու կատարել ուսումնասիրություններ։ Դրանց արդյունքները տեղ են գտել զեկույցում։ Ինչ վերաբերվում է նախկինում առկա խնդիրներին, ապա ասեմ, որ ճիշտ եք ասում՝ այս ոլորտը եղել է ոչ պատշաճ ուշադրության ներքո, շատ դեպքերում անտեսված, այդ պատճառով նաև այստեղ այդ կուտակված խնդիրներն են։ Ինչ վերաբերում են Ձեր գնահատականներին, պետք է քրեական վարույթի մաս հանդիսանան»,- նշեց Արման Թաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: