Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման՝ առանց նախապայմանների

Լուրեր

11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
Բոլորը

Իրանի իշխանությունները պատրաստ են ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել ՝ առանց նախապայմանների բանտարկյալների փոխանակման հարցով: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հայտարարել ենք, որ առանց նախապայմանների պատրաստ ենք փոխանակել բոլոր բանտարկյալներին և բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ այս հարցով»,- նրա խոսքերն է մեջբերում է Khabar Online-ը:

Ռաբիին, միաժամանակ, հավելել է, որ «մինչ այժմ ամերիկացիները պատասխան չեն տվել այս խնդրի վերաբերյալ»:

Ավելի վաղ Reuters- ը հաղորդել էր, որ Միացյալ Նահանգները շուտով կարող է կալանավորված իրանցի գիտնական Սիրուս Ասգարիին արտաքսել երկրից՝ նրան փոխանակելով Իրանում ձերբակալված ԱՄՆ քաղաքացիներից մեկի համար: Նշվում է, որ Իրանի քաղաքացին վարակվել է կորոնավիրուսով և ներկայումս ստանում է բժշկական օգնություն:

Մարտի 27-ին Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Միացյալ Նահանգներին կոչ էր արել ազատ արձակել ձերբակալված իրանցի գիտնականներին: Ըստ նրա՝ նույնիսկ այն բանից հետո, երբ ամերիկյան դատարանները հանեցին անհեթեթ մեղադրանքները, Միացյալ Նահանգները նրանց ժամանակավորապես ազատ չի արձակում՝ հաշվի առնելով կորոնավիրուսը: