Հաղթանակի ամենակարևոր գրավականը միասնականությունն է. նախագահը հեռավար զրուցել է վետերան Ռոզալիա Աբգարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Նախագահը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ իր ջերմ շնորհավորանքներն է փոխանցել վետերանին և բարեմաղթանքներ հղել։

«Այս տոնը բոլորի տոնն է։ Կարևոր է, որ բոլորս հիշենք և դասեր քաղենք: Հաղթանակի ամենակարևոր գրավականը եղել է միասնականությունը։ Մեր բոլոր ապագա հաղթանակները կապված են լինելու մեր միասնականության հետ՝ որպես քաղաքացիներ, որպես հայեր՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»,-մասնավորապես ասել է նախագահը։

Մեծ հայրենականի վետերանը շնորհակալություն է հայտնել ուշադրության ու հոգատարության համար՝ ընդգծելով, որ հաղթանակը ընդհանուր տոն է։

«Մաղթում եմ, որ ապրենք անամպ երկնքի տակ, որ մեր երեխաները միշտ լինեն առողջ, երջանիկ և կարողանան հասնել իրենց բոլոր նպատակների։ Ցանկանում եմ, որ կարողանանք մեր երիտասարդներին դաստիարակել այնպես, որ պատասխանատվություն զգան այս երկրի համար, գիտակցեն, որ ապագան իրենցն է»,- ասել է մարտի բովով որպես կապավոր անցած վետերանը, որը պատերազմից հետո մանկավարժական գործունեությամբ է զբաղվել։

Նախագահ Սարգսյանն անսպառ եռանդ ու երկար տարիների կյանք է մաղթել Ռոզալիա Աբգարյանին։