Եթե սեռական հնարավոր շահագործման սուբյեկտը նաև երեխաներն են, բա ո՞ւմ է պետք կրթել․ Սուրեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
Բոլորը

Եթե սեռական հնարավոր շահագործման սուբյեկտը նաև երեխաներն են, բա ո՞ւմ է պետք կրթել։ Նման հարցադրում հնչեցրեց այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ ուղղված «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կամ, ինչպես հայտնի է, «Լանզարոտեի կոնվենցիան» վավերացնելու հարցը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ելույթում նշել էր, որ այս կոնվենցիայի որոշ կետերում խնդիրներ է տեսնում։ «Ի՞նչ է նշանակում տարրական կրթություն ստացող: 1-4-րդ դասարանը համարվում է տարրական կրթություն, այդ հեքիաթից ու կաթից նոր կտրված էրեխուն էլ ուրիշ բան չունենք սովորեցնելու, պիտի սեռական շահագործումից պաշտպանվելը սովորեցնե՞նք»։

Պետրոսյանի հարցադրումներին ի պատասխան՝ Սուրեն Գրիգորյանը նշեց. «Բա ո՞ւմ է պետք կրթել, որպեսզի համապատասխան դիմադրություն ունենա այդ երեխան։ Այո՛, այդ հանգամանքը 6-րդ հոդվածով նախատեսված է, բայց նախատեսված է նաև այն, որ ցանկացած խմբի, և այդ թվում՝ տարրական դասարանների կրթության ծրագիրը մշակվելու է՝ ելնելով երեխայի զարգացման աստիճանից և այդ տարիքում երեխաների ընկալումներին։ Ավելին՝ այդ ծրագիրը ոչ թե մշակվելու է այլ սուբյեկտի, այլ ՀՀ իշխանության կողմից, և ես վստահեցնում եմ, որ բոլոր կարծիքներն այդ ժամանակ լսվելու են, այդ գործընթացը լինելու է մաքսիմալ ներառական»:

Մանրամասները՝ տեսանյութում: