Դուք Շուշիի ազատագրման օրվա խորհրդանիշն եք. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանին

Լուրեր

10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Արցախի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանին:

«Շուշիի ազատագրումը շատ մեծ նշանակություն ունի բոլորիս համար։ Շուշիի ազատագրումից հետո ամեն մարդ գիտեր, որ՝ վերջ, պատերազմը հաղթելու ենք,– շնորհավորելով լեգենդար հրամանատարին՝ ասել է նախագահ Սարգսյանը։-Քսանութ տարի առաջ տեղի ունեցածին տրվել են տարբեր գնահատականներ, բայց իմ գիտակցության մեջ Դուք Շուշիի ազատագրման օրվա խորհրդանիշն եք։ Իհարկե, լավ կլիներ, որ մեր մյուս ընկերները ևս այստեղ ներկա լինեին։ Եռաբլրի ամեն մի մարտիկ հերոս է, անկախ նրանից՝ պետությունը նրան հայտարարե՞լ է ազգային հերոս, թե՞ ոչ: Նրանք բոլորը հերոսներ են:

Որպեսզի հաղթանակը մշտական լինի, պետք է ամեն օր աշխատենք, որ և՛ Հայաստանը, և՛ Արցախը լինեն հզոր, ուժեղ թե՛ տնտեսությամբ, թե՛ պետական կառուցվածքով, թե՛ բանակով։ Ունենանք հզոր Հայաստան և հզոր Արցախ»:

Արկադի Տեր-Թադևոսյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի և հյուրընկալության համար՝ նշելով, որ Շուշիի հաղթանակը մեր ժողովրդի միասնականության շնորհիվ էր: «Մենք ազգովի ենք այդ պայքարը մղել, միայն բանակը չէր: Դա մեր ժողովրդի միասնության հաղթանակն էր: Ապագայում նույնպես մենք ունենք այդ միասնականության կարիքը՝ հետագա հաղթանակների համար»,-նշել է Արկադի Տեր-Թադևոսյանը: