Դատական համակարգի բարեփոխումները ձախողել եք ձեր չհավասարակշռված քաղաքականության պատճառով․Անի Սամսոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
17.10.2026 | 10:10
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
17.10.2026 | 09:25
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստանի հանքարդյունաբերության ֆորումին․ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
16.10.2026 | 22:53
ՊՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարին
16.10.2026 | 22:37
Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հեռացվել է աշխատանքից․ The New York Times
16.10.2026 | 22:24
Լրագրողները հաստատել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 281,753 ռուս զինվորների անունները
16.10.2026 | 22:10
ՀՀԿ-ից ՔՊ անցած համայնքապետեր, միլիոնների պայմանագրեր և քրեական գործեր․ ով ով է Վայոց ձորում
16.10.2026 | 21:51
Factor TV-ի լրագրողն արժանացել է «Լավագույն հոդված» մրցանակին
Բոլորը

Լավ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ դատական համակարգի բարեփոխումները ձախողել է, բայց արդյո՞ք հասկանում է դրա պատճառը։ Այսօր Ազգային ժողովում վարչապետին նման հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Ձախողել եք Ձեր էմոցիոնալ, չհավասարակշռված քաղաքականության պատճառով։ 2019 թվականին բոլոր փորձարկումները արեցիք, ելքերն ու մուտքերը փակեցիք դատարանների, դատական համակարգի վրա հայհոյանք բերեցիք, հետո վեթինգ անել, բայց դա էլ չարեցիք: Մի քանի տարի այսպես շարունակ դուք կգաք, կասեք, որ մի քանի լավ դատավորի համար վեթինգ չարեցիք, բայց ես կարծում եմ, որ եթե դուք վեթինգ անեիք, այդ մի քանի դատավորները հաստատ հաղթահարելու էին: Այլ հարց է, որ հրաշքով այդ մի քանի դատավորների թիվն ավելացավ և դատական համակարգը, պարզվեց, որ շատ լավն է»,- նշեց Սամսոնյանը։

Պատգամավորը նաև քննադատություն հնչեցրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և ԿԳՄՍ նախարարի աշխատանքի վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։