Բագրատաշենի անցակետում մեքենաների կուտակումների վերաբերյալ ՊԵԿ-ը պարզաբանում է հրապարակել

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Բագրատաշենի անցակետում տեխնիկական խնդիրներով պայմանավորված մեքենաների կուտակումների վերաբերյալ լրատվամիջոցների՝ նոյեմբերի 11-ի հրապարակումների առնչությամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ ՊԵԿ մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի որոշ ծառայությունների՝ նոյեմբեր 11-ին ժամը 15:00-ից երեք ժամով անհասանելիությունը պայմանավորված է եղել այլ երկրների մաքսային մարմինների հետ տեղեկատվության փոխանակման հանգույցների բնականոն աշխատանքի խափանմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Խափանումից անմիջապես հետո գործընկեր երկրների համապատասխան մարմինների հետ իրականացվել են համակարգերի բնականոն աշխատանքի վերականգնմանն ուղղված քայլեր։ Այդ ընթացքում մաքսային մարմիններին հանձնարարվել է կազմակերպել հնարավոր անհարմարությունների նվազեցման միջոցառումներ: Ինչ վերաբերում է «մեքենաների մուտքը հայկական կողմ արգելելուն» և «100-ավոր մեքենաների կուտակումներին», ապա հարկ է հստակեցնել, որ թեև ծրագրված աշխատանքները ժամանակավոր դանդաղեցրել են սահմանահատման գործընթացը, սակայն մեծ կուտակումների առաջացման մասին լուրերը չափազանցված են և չեն համապատասխանում իրականությանը:

Վերականգնողական աշխատանքների արդյունքում բացահայտվել և վերացվել են խնդիրների պատճառները, իսկ ներկայում գործող համակարգերն ապահովում են առավել բարձր արտադրողականություն: Պատճառված անհանգստությունների համար կոմիտեն հայցում է քաղաքացիների ներողամտությունը։