Պուտին-Էրդողան հանդիպումը 4 ժամ է տևել. քննարկվե՞լ է արդյոք ԼՂ հակամարտության հարցը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 13-ին Սոչի քաղաքում կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը։ Ըստ թուրքական «Ahaber» լրատվական կայքի՝ հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը մամուլի ասուլիս են տվել. փոխանցում է EH-ն:

Թուրքիայի նախագահը նշել է, որ Պուտինի հետ ձեռք է բերվել համաձայնություն ռուս-թուրքական հարաբերությունները խորացնելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկվել է Ռուսաստանի կողմից Թուրքիայի քաղաքացիներին վիզաների տրամադրման հեշտացման հարցը, ինչպես նաև Ռուսաստան ներկրվող թուրքական մի շարք ապրանքների սահմանափակումների վերացման հարցը:

Էրդողանը նշել է, որ կողմերը իրենց առջև պետք է նպատակ դնեն երկկողմ առրտրաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի։  

Կողմերը հանդիպման ժամանակ քննարկել են նաև «Թուրքական հոսք» գազամուղի շինարարության և Թուրքիայում Ռուսաստանի կողմից կառուցվող  «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի շահագործման հարցերը։ Նախատեսվում է, որ էլեկտրակայանի առաջին բլոկը շահագործման կհանձնվի 2023թ-ին․։

Թուրքական «Sonhaberler» լրատվամիջոցը նշում է, որ Պուտինի և Էրդողանի միջև կայացած հանդիպումը տևել է  4 ժամ ։

Հիշեցնենք, որ Էրդողանը, Ռուսաստան մեկնելուց առաջ հայտնել էր, որ Պուտինի հետ քննարկելու է նաև Ղարաբաղյան հակամարտության հարցը։