Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացվել. Վատիկանի, թե Մոսկվայի «պադվալներում» է նա թաքնվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.12.2025 | 23:56
Կապարակնքել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու դռները` Փաշինյանի այցից առաջ
06.12.2025 | 22:41
Պետք է շարունակենք մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին. Գարեգին Բ-ն` Փաշինյանի քայլերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 21:05
Գնդակները, որ մաշում են, մի խնայե՛ք, առեք, եթե հնարավոր չի, ինձ ասեք, ես կառնեմ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 19:41
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է վորկաութի և առողջ ապրելակերպի խթանման ծրագիր
06.12.2025 | 19:30
Ինչ ընկերություն է «Fieldfisher LLP»-ն, որի  հետ  համագործակցում է Հայաստանի կառավարությունը TRIPP-ի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման համար
06.12.2025 | 19:00
Մեզնից շատերը լավ ապրելը քեֆերի մեջ են տեսնում, երբ շուրջը ատելություն և թշնամանք է. Սամվել Թոփալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:41
Տավուշի մարզի պարեկները ձկնագողության դեպք են բացահայտել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամ. ՆԳՆ
06.12.2025 | 18:14
«Նոան» պարտվեց Հայաստանի առաջնության տարեվերջյան խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:07
Մեծ հավանականությամբ կմասնակցեմ. Քոչարյանը՝ առաջիկա ընտրությունների մասին
06.12.2025 | 17:53
Տեսեք, սա մեր լեգիտիմ սահմանն է. Փաշինյանը` Կիրանցի պատի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 17:44
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
06.12.2025 | 17:21
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 17:04
«Միջանցք» եզրույթն ընդունելի չէ մեզ համար. Գրիգորյանը՝ Հաջիևի հետ քննարկմանը
06.12.2025 | 16:51
Ներկայացվել է Զբաղվածության 2025–2031 ռազմավարական ծրագիրը․ քննարկվել են առաջնահերթություններն ու իրականացման քայլերը
06.12.2025 | 16:31
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Բոլորը

Դատարանն այսօր որոշեց բավարարել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը։ Հետախուզվող Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման և փողերի լվացման համար։

Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը, հիշեցնենք, օրերս աղմկահարույց հայտարարություն էր արել՝ ասելով, թե Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ նախկին տնօրենի միջոցով իրեն գործարք է առաջարկել։ Սերժ Սարգսյանի հետախուզվող փեսան նաև նշել էր, թե ինքը մերժել է իշխանությունների այս առաջարկը։

Վարչապետն ինքն այս հայտարարությանը չի անդրադարձել, նրա խոսնակը մեր հարցին ի պատասխան ասել էր՝ եթե անհրաժեշտ գտնեն մեկնաբանել՝ կմեկնաբանեն։ իսկ ահա ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց, որ ինքը Մինասյանի տեսաուղերձներին ընդհանուր առմամբ լուրջ չի վերաբերվում, այնուհանդերձ նշեց, որ իրավապահները զբաղվում են այդ հարցով։

ԱԺ փոխնախագահը նաև հայտարարեց թավիշը ավարտվել է, Միքայել Մինասյանն էլ խոստացել է, որ վերադառնալու է․ անելիքներ ունի։

Միքայել Մինասյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միակ մերձավորը չէ, որ անցնում է քրեական գործով։

Պաշտոնաթող նախագահի հարազատները այս կամ այն  քրեական գործերով ունեն տարբեր կարգավիճակներ, սակայն նրանց մեծ մասը ազատության մեջ է։ Ինքը՝ Սերժ Սարգսյանը, մեղադրվում է շուրջ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար, նույն գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Սարգսյանների ընտանիքի հետ քավորսանիկական հարաբերությունների մեջ գտնվող Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը։

2019-ի սեպտեմբերից հետախուզվում է Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը։ Նա մեղադրվում է հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար։ Բացի այս, նա որպես մեղադրյալ է ներգրավվել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առիթով։ Մեղադրյալի կարգավիճակ ունի նաև նրա դուստրը՝ Անի Սարգսյանը։

Սերժ Սարգսյանի մյուս եղբոր ընտանիքին ևս մի շարք հանցագործություններ են վերագրվում։ Ալեքսանդր Սարգյանը մեղադրվում է Սարյանի կտավների գործով խարդախություն կատարելու համար։ Նրա ավագ որդին՝ Հայկ Սարգայնը, սպանության փորձի համար, մյուս որդին՝ Նարեկը, որը տևական ժամանակ հետախուզվելուց հետո Ֆրանկլին Գոնսալես անվամբ հայտնաբերվեց և այժմ կալանքի տակ է, մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու, պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու հատկանիշներով։ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից հետախուզվում են նաև նրա խնամին՝ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայրը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը։

իսկ վերջերս հետախուզվողների շարքը համալրեց ինքը՝ փեսան՝ արտերկրից իր հայրենասիրության մասին հայտարարություններ անող Միքայել Մինասյանը։

Հավելենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Սարգսյանները ամենակոռումպացված ընտանիքն են: Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կարծում է, որ հենց այդ կոռումպացվածությունն էլ նրանց ձեռքերը հասցրել է իրավապահ մարմնիններին և օգնել խուսափել պատժից։

Ի դեպ, նշենք, որ ապրիլի սկզբին վարչապետը հայտարարեց, թե որոշ քրեական գործերով դրական տեղաշարժ կա, սրան հաջորդեց ապրիլի վերջին Միքայել Մինասյանի նկատմամբ հարուցված քրգործն ու հետախուզումը, Գագիկ խաչատրյանի որդու նկատմամբ քրգործն ու հետախուզումը, ԱԱԾ-ի կողմից Գագիկ Ծառուկյանի մերձավորներից Սեդրակ Առուստամյանին կալանավորելը, իսկ վարչապետի հայտարարությունից առաջ էլ հետախուզում հայտարարվեց Գագիկ Բեգլարյանի նկատամամբ ինչպես նաև մեղադրանք առաջադրվեց Նավասարդ Կճոյանին՝ փողերի լվացման և խարդախության համար։

Փաստաբան Նորայր Նորիկյանը, սակայն, նկատում է, որ այս երկու տարվա մեջ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած գեթ մեկ որոշում անգամ, որպեսզի կարողանանք պնդել, թե որևէ հնչեղություն ունեցող գործով արդարադատություն է իրականացվել։

Ի դեպ, այսօր Ալեն Սիմոնյանը նաև հայտարարեց, թե Միքայել Մինասյանը թաքնվում է Մոսկվայի արվարձաններում՝ ինչ-որ «պադվալներում», իսկ անցած նոյեմբերին էլ Փաշինյանն ասել էր, թե Մինասյանը Վատիկանի «պադվալներում» է թաքնվում։

Արդյոք առաջիկայում ՀՀ քաղաքացիները կիմանա՞ն, թե ի վերջո, որտեղ է նա թաքնվում, թե՞ ստիպված կլինեն դեռ երկար լսել Մինասյանի հայտարարությունները թաքստոցից՝ կախված է գործող իշխանության աշխատանքից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան