Վարչապետին զայրացնում է, որ իրավապահներն իր հրահանգով «ասֆալտին չեն փռում» իր նշած անձանց․ Իշխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
17.10.2026 | 10:10
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
17.10.2026 | 09:25
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստանի հանքարդյունաբերության ֆորումին․ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
16.10.2026 | 22:53
ՊՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարին
16.10.2026 | 22:37
Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հեռացվել է աշխատանքից․ The New York Times
16.10.2026 | 22:24
Լրագրողները հաստատել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 281,753 ռուս զինվորների անունները
16.10.2026 | 22:10
ՀՀԿ-ից ՔՊ անցած համայնքապետեր, միլիոնների պայմանագրեր և քրեական գործեր․ ով ով է Վայոց ձորում
16.10.2026 | 21:51
Factor TV-ի լրագրողն արժանացել է «Լավագույն հոդված» մրցանակին
16.10.2026 | 21:36
Ադրբեջանում շարունակվում են ձերբակալությունները՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի ֆոնին
Բոլորը

Մեր 30 տարվա անկախության ընթացքում փորձը ցույց է տվել, որ իրավապահ համակարգը, քաղաքական իշխանության փոփոխության դեպքում, հլու-հնազանդ ծառայում է նոր իշխանություններին: «Ինչո՞ւ և ինչպե՞ս են կարևորագույն մեղադրյալները լքում Հայաստանը կամ հետախուզվում» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ դժգոհություն էր հայտնել իրավապահ համակարգի աշխատանքի հետ կապված:

«Դա որևէ քննություն չի բռնում, մանավանդ, եթե իրավապահ մարմնի ինչ-որ աշխատող թերացել է իր աշխատանքում, ապա մենք չենք տեսել այդ աշխատողի նկատմամբ որևէ պատիժ»,- ասաց նա:

Իշխանյանի կարծիքով՝ խնդիրն այստեղ այլ է. արդյո՞ք իրավապահ մարմինները գործում են օրենքին համապատասխան, թե՞ ցուցումով:

«Ես չեմ բացառում, որ հաճախ այդ ցուցումներն այնպիսին են, որոնք իրավապահ գործընթացի հետ որևէ կապ չունեն, և դա, թերևս, զայրացնում է վարչապետին, որ նրանք, պայմանական ասած, հրահանգով «ասֆալտին չեն փռում» իր կողմից հրահանգված որևէ անձի»,- ասաց իրավապաշտպանը:

Մանրամասները՝ տեսանյութում: