Փաստաբաններին վիրավորելն ու զրպարտելը քրեականացնող նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
17.10.2026 | 10:10
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
17.10.2026 | 09:25
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստանի հանքարդյունաբերության ֆորումին․ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
16.10.2026 | 22:53
ՊՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարին
16.10.2026 | 22:37
Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հեռացվել է աշխատանքից․ The New York Times
16.10.2026 | 22:24
Լրագրողները հաստատել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 281,753 ռուս զինվորների անունները
16.10.2026 | 22:10
ՀՀԿ-ից ՔՊ անցած համայնքապետեր, միլիոնների պայմանագրեր և քրեական գործեր․ ով ով է Վայոց ձորում
16.10.2026 | 21:51
Factor TV-ի լրագրողն արժանացել է «Լավագույն հոդված» մրցանակին
16.10.2026 | 21:36
Ադրբեջանում շարունակվում են ձերբակալությունները՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի ֆոնին
Բոլորը

ԱԺ այսօրվա նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ներկայացրեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Օրինագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել փաստաբանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու, այդ թվում փաստաբանին՝ կապված նրա մասնագիտական գործունեության կամ լիազորությունների իրականացման հետ, սպառնալու կամ նրան վիրավորանք հասցնելու, նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի անդամ Շաքե Իսայանն իր ելույթում նշեց, որ հանձնաժողովում այն հավանության չէր արժանացել, սակայն քանի որ Սամսոնյանը համաձայնեց լրամշակել, «Բարգավաճ Հայաստան»-ը կողմ կքվեարկի նախագծին լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու համար։

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 37 «կողմ», 74 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայն: Այն չընդգրկվեց օրակարգում։

Մանրամասները՝ տեսանյութում: