Լավ լուր Իտալիայից. շարժական մամոգրաֆը մոտ մեկ ամսից կլինի Հայաստանում
Հայաստանը շուտով շարժական մամոգրաֆ կունենա: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում նշել է, որ Իտալիայում գործող սահմանափակումների մեղմացումից հետո շարժական մամոգրաֆի տեղափոխումը Հայաստան սկսվեց:
«Լավ լուրեր Իտալիայից։ Իտալիայում գործող սահմանափակումների մեղմացումից հետո մեր շարժական մամոգրաֆը վերջապես շարժվեց դեպի Հայաստան։ Քանի որ այն ճանապարհի մի մասը անցնելու է ծովով, այն ամենայն հավանականությամբ Հայաստան կհասնի մոտ մեկ ամսից»,-նշել է Արսեն Թորոսյանը: