Հեռավար կրթությունը չգնահատելը ստիմուլից զրկելու, թե՞ արդարությունը վերականգնելու միջոց.  ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Արդեն հայտնի է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում տարեկան գնահատականներն ամփոփվելու են մինչև մարտի 13-ը ունեցած և էլեկտրոնային մատյաններ փոխադրած գնահատականների հիման վրա: Այդ սկզբունքով են աշակերտները փոխադրվելու հաջորդ աստիճան:

Ըստ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պարզաբանման, այդ որոշումը կայացվել է բոլորի համար հավասար պայմաններ ունենալու սկզբունքից ելնելով։ Այդ որոշումից հետո, սակայն, դպրոցականների, նրանց ծնողների և ուսուցիչների շրջանում մեծ իրարանցում առաջացավ: Հիմնականում առաջ քաշվեց այն դժգոհությունը, որ հեռավար ուսուցման շրջանակում աշակերտները մեծ ոգևորությամբ էին մասնակցել դասերին, բայց քանի նրանց աշխատանքը չի գնահատվելու, վերջիններս հիասթափություն են ապրել:

Շուշան Գևորգյանը դպրոցահասակ երկու երեխա ունի՝ 10 և 11 տարեկան: Նրա խոսքով՝ եթե, օրինակ, առաջիկա ամիսներին հեռավար կրթություն կազմակերպելու խնդիր լինի, հնարավոր է՝ աշակերտներն առհասարակ մասնակցություն ցուցաբերելու ցանկություն չունենան:

«Հանրային քաղաքականության ինստիտուտ» հետազոտական կենտրոնի տնօրեն, կրթության փորձագետ Ավետիք Մեջլումյանը Factor.am-ի հետ զրույցում շեշտեց՝ կան աշակերտներ, որոնք հեռավար կրթության  ընթացքում ավելի լավ արդյունքներ են գրանցել, քան նախկինում: Արդյունքում տուժելու են հենց այս երեխաները:

Այս օրերին աշակերտների և ուսուցիչների շրջանում մի շարք հարցեր են ծագել, որոնց մի մասը մնացել է անպատասխան: Օրինակ՝ եթե որևէ առարկա դասավանդվել է միայն երկրորդ կիսամյակում՝ շաբաթական մեկ դասաժամով, և աշակերտը տվյալ առարկայից չի հասցրել մինչև մարտի 13-ը գնահատական ստանալ, ի՞նչ սկզբունքով պետք է փակվի կիսամյակը:

Ամեն դեպքում աշակերտների և ծնողների շրջանում կա մի հատված, որը գնահատականին առանձնապես նշանակություն չի տալիս և պնդում է՝ հեռավար կրթության շրջանում ստացած գիտելիքը աշակերտից ոչ ոք չի խլելու: Այդպես է կարծում նաև 4-րդ դասարանցու ծնող Աշխեն Քեշիշյանը:

Ավետիք Մեջլումյանի համոզմամբ, սակայն, եթե ասում ենք՝ երեխան գիտելիքի համար է սովորում, ուրեմն պետք է ստեղծենք կրթական այնպիսի համակարգ, որտեղ որոշիչն իսկապես գիտելիքն է:

Ուսուցիչ, «Կրթություն և համերաշխություն» արհմիության նախագահ Վահրամ Թոքմաջյանը ևս այն կարծիքին է, որ քանի դեռ մեր կրթական համակարգը գնահատականակենտրոն է, և համակարգն այնպիսին է, որ գնահատականը աշակերտի համար մեծ նշանակություն ունի,  ճիշտ չէ կայացնել մի որոշում, ըստ որի հեռավար ուսուցման ժամանակ ստացած գնահատականները չեն հաշվվելու:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն էլ Factor.am-ի  գրավոր հարցմանն ի պատասխան այլ հանգամանքի վրա է շեշտը դրել: Նրա խոսքով՝ հեռավար կրթությունը հասանելի է եղել ոչ բոլոր երեխաներին, և եթե նրանք գնահատվեն միայն այս շրջանի արդյունքով, իսկ մյուսները հեռավարով՝ նշանակում է կրկնակի խտրականություն ցուցաբերել այս երեխաների հանդեպ, որովհետև նրանք  այս ընթացքում դուրս են մնացել կրթությունից և  չունեն հնարավորություն որևէ կերպ ուղղելու իրենց գնահատականները: «Որքանո՞վ է արդար՝ նրանց գնահատել առկա ուսուցմամբ, իսկ մյուս խմբին, որ արդեն իսկ ունեցել է հնարավորություն՝ սովորել և մնալ կրթության մեջ, լրացուցիչ առավելություն տալ նաև գնահատման առումով։ Սա գուցե կարող է անցնել առանձին անձանց և խմբերի մտքով, բայց երբեք չի կարող լինել պետական քաղաքականություն, որ հիմնված կլինի հանրակրթությունում անհավասարությունը խրախուսելու վրա»,- ասված է փոխնախարարի պատասխանում։

Վահրամ Թոքմաջյանի խոսքով՝ մեր կրթական համակարգի կենտրոնում գնահատականն է և մի ամսում, հեռավար ուսուցման  մի փորձով մտածողություն չի փոխվելու: Միևնույն ժամանակ, նա դեմ է անհավասար պայմանների ստեղծմանը, փոխարենն առաջարկում է ելք՝ գնահատման հարցը թողնել ուսուցիչների հայեցողությանը:

Փոխնախարարը, սակայն, պնդել է՝ տեղին չէ դիտարկումը, թե նախարարությունը որևէ մեկին համոզում է, որ  գնահատականը կարևոր չէ, բայց շարունակում է պահել գնահատականը ընդունելության քննություններում։

«Դրանք տարբեր խոսակցություններ են. խոսակցություններից մեկում մենք պնդում ենք, որ գնահատումը պետք է իրականացվի բոլորի համար հավասար պայմաններում, խոսակցություններից երկրորդում մենք բացում ենք ռազմավարական քննարկում, թե ընդհանրապես ինչ դեր ունի գնահատման համակարգը մեր կրթական համակարգում և ինչպիսին պիտի ունենա։ Ճգնաժամերը համակարգային փոփոխությունների ամենահարմար պայմաններն են, և մենք սկսում ենք այդ խոսակցությունը՝ որպես մեծ համակարգային փոփոխության սկիզբ, որից հետո գնահատման համակարգը այլևս երբեք նույնը չպիտի լինի մեր դպրոցներում»,- եզրափակել է  Ժաննա Անդրեասյանը:

Քանի որ հայտնի չէ, թե կորոնավիրուսով պայմանավորված դրությունն ինչ ընթացք կստանա, և չի բացառվում, որ իրավիճակը ստիպի հեռավար ուսուցում անցկացնել նաև հետագա ամիսներին, ակնհայտ է, որ մեր կրթական համակարգը  պետք է համապատասխան մասնագետների հետ  ներդնի  բոլոր հնարավոր ջանքերը՝ աշակերտներին ստիմուլացնելու և ուսուցումն արդյունավետ կազմակերպելու համար:

Աննա Բաբաջանյան