Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում 1-ին դասարանի տղայի ձեռքերը կապել են, տարել զուգարան, ծեծի ենթարկել ու կտրել թարթիչները. shamshyan.com

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հունաստանի և Հայաստանի քաղաքացուհի, 47-ամյա Մարինե Սարգսյանը պատրաստվում է դիմել ՀՀ Ոստիկանութան պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի վերջիններս իրենց հսկողության տակ վերցնեն նոյեմբերի 8-ին Երևանի կենտրոն վարչական շրջանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում իր տղայի՝ Հունաստանի քաղաքացի, 7-ամյա Մարիոս–Արտյոմ Սարգսյանի նկատմամբ դպրոցում կատարված անմարդկային վերաբերմունքի բացահայտման գործը:

Shamshyan.com-ի հետ զրույցում մայրը, ով նաև պատրաստվում է դիմել Հայաստանում Հունաստանի դեսպանատուն, ասել է. «Երեխայիս նկատմամբ նոյեմբերի 8-ին նշված դպրոցի զուգարանում իր դասընկերներ՝ Մինասը, Գոռը և Գագիկը բռնություն են կիրառել Սկոտչով կապել են ձեռքերը ու դեմ են տվել պատին, մի քանի հարվածներ են հասցրել, ինչի հետքերը կա մարմնի և քթի վրա, այնուհետև նրանցից մեկն էլ մկրատով երեխայի թարթիչներն է կտրել: Տղաս առողջական խնդիրներ է ունեցել նախկինում և մեծ դժվարությամբ՝ թե՛ Ռուստասնում, թե՛ Իսրայելում բուժումների ենք տարել: Որոշ չափով ապաքինվել էր, գրեթե չէր կակազում, սակայն այս դեպքից հետո երեխայի մոտ նորից սկսվել է վախի մթնոլորտն ու խոսելիս սկսել է նորից կակազել: Զարմանում եմ, ինչպես կարելի է 21-րդ դարում նման ձևով վերաբերվել երեխայի հետ ու դպրոցի տնօրինությունն ու դասղեկը, ինչու չէ, նաև մանկավարժական կոլեկտիվը, տեղյակ չլինեն, իսկ մեր՝ նրանց դիմելուց հետո փորձեն ծածկադմփոց անել: Խնդրում եմ Վ. Գասպարյանին, Լ. Մկրտչյանին և Տ. Մարգարյանին, որ նրանք հետամուտ լինեն, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, հակառակ դեպքում՝ եթե մնան անպատիժ, նույն արարքը նորից չկրկնվի մեկ այլ երեխայի նկատմամբ: Որպես ծնող ինձ զայրացնում է նաև դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանի և դասվար Վերոնիկա Կարենովնայի՝ խնդրին մատների արանքով նայելու հանգամանքը: Փոխարենը հետևություններ անեն, քանի օր է ՝ «լափշա են կախում մեր ականջներին», համոզելով, որպեսզի դեպքի մասին չբարձրաձայնենք: Երեխան էլ ուզում է սովորել և դրա ցանկությունը նա ունի, սակայն մտածում ենք տեղափոխել այլ դպրոց, քանիր որ դեռ հոգեբանական ծանր վիճակի մեջ է: Հիմա ուզում ենք նաև երեխային տանել հոգեբանի մոտ»: