«Երեխաները էս բառերը շուտվանից են լսել»․ Գևորգ Պետրոսյանը դիտողություն ստացավ բառապաշարի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որի հեղինակներն են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Շաքե Իսայանը, Ջանիբեկ Հայրապետյանը, Արայիկ Աղաբաբյանը։

Նախագծով առաջարկվում է անձի պատվի և արժանապատվության հասցված վնասի փոխհատուցման վերաբերյալ գործերի քննության ժամկետը հստակեցնել և նվազեցնել։ «Վիրավորում են իրար՝ «թափթփուկ», «տականք» կամ, որ հիմա ավելի մոդայիկ է, «շնաբարո դուրսպրծուկներ», իսկ դատական գործերը ձգձգվում են»,- իր խոսքում նշեց Պետրոսյանը։

Նիստը նախագահող Վլադիմիր Վարդանյանը դիտողություն արեց Գևորգ Պետրոսյանին՝ հորդորելով զերծ մնալ ԱԺ նիստերում նման ձևակերպումներից: «Ի վերջո՝ մենք նորմաստեղծ գործունեություն ենք իրականացնում, նորմը վարքագծի կանոն է։ Եթե մենք ԱԺ-ում օգտագործում ենք այնպիսի բառեր, նույնիսկ համեմատության համար, որոնք վիրավորանք կարող են լինել կամ հաճելի չեն, ես, օրինակ, չէի ուզենա, որ երեխաները լսեին այս բառերը»,- նշեց Վարդանյանը։

Գևորգ Պետրոսյանն արձագանքեց. «Երեխաներն էդ բառերը շուտվանից են լսել»։

Մանրամասները՝ տեսանյութում։