Կորոնավիրուսի 16 հազարից ավելի դեպք ունեցող Բելառուսում մայիսի 9-ի շքերթը չի չեղարկվի

Լուրեր

11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
Բոլորը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով մայիսի 9-ի՝ Հաղթանակի 75-ամյակի շքերթը չի չեղարկվի։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Լուկաշենկոն ասել է, թե վիրուսաբանների կարծիքով՝ երթն ամենավտանգավոր միջոցառումը չէ։

«Պետք է ասեմ, որ մենք չենք կարող չեղարկել երթը։ Պարզապես չենք կարող։ Ես այդ մասին երկար եմ մտածել»,- ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը խոստացել է ոչ ոքի ստիպողաբար չտանել միջոցառմանը՝ նշելով, որ հազարավոր մարդիկ ցանկանում են, որ այն մայիսի 9-ին կայանա։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել երթի ժամանակ Մինսկում ընդունել ռուսական պատվիրականությանը։

Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում հաջողվում է զսպել կորոնավիրուսը։

Նշենք, որ Բելառուսի Առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը 16.705 է, իսկ մահվան դեպքերինը՝ 99։

Հավելենք նաև, որ Ռուսաստանում մայիսի 9-ի երթը, կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված, հետաձգվել է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այն կկանայա ավելի ուշ, երբ կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը երկրում կբարելավվի։

Նելլի Մելքոնյան