Ուկրաինացի գործարարները պահանջում են դադարեցնել կարանտինը և վերսկսել աշխատանքը

Լուրեր

11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
Բոլորը

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՝ պահանջելով թուլացնել կորոնավիրուսային համավարակով պայմանավորված կարանտինային սահմանափակումները և հնարավորություն տալ վերսկսել աշխատանքը՝ հետևելով անվտանգության կանոններին ու սանիտարական պահանջներին։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

Կիևի կենտրոնական հրապարակում բողոքի ակցիա կազմակերպած ակտիվիստները շարժվել են դեպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակ։

Աղբյուրի փոխնացմամբ՝ բողոքի ակցիային ընդհանուր թվով մոտ հարյուր քաղաքացի է մասնակցել։ Նրանց պահանջներից մեկը եղել է կարանտինի երկարաձգման դեպքում ձեռներեցներին ֆինանսական օգնություն ցուցաբերելը։

Նշվում է, որ նմանատիպ բողոքի ակցիա Կիևում տեղի է ունեցել նաև ապրիլի 29-ին, այս անգամ՝ կառավարության շենքի դիմաց։ Մի քանի տասնյակ ակտիվիստներ պահանջել են կարանտինը դադարեցնել մայիսի 1-ին, այլ ոչ 11-ին՝ ինչպես նախատեսված է։

Հավելենք, որ Ուկրաինայում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 11.913 է, իսկ մահացությունների թիվը՝ 288։

Նելլի Մելքոնյան