Դասախոսի ազատ արտահայտվել-չարտահայտվելը միայն նրա խնդիրն է. ԵՊՀ գիտական քարտուղար

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը համաձայն չէ այն տեսակետների հետ, որ Հայաստանում ակադեմիական ազատությունը գտնվում է զրոյական վիճակում: «Հոդված 3» ակումբում հրավիրված «Բուհական ազատության ու քաղաքականացվածության խնդիրները» թեմայով հանրային քննարկման ընթացքում Մենուա Սողոմոնյանը պնդեց՝ օրենսդրական շրջանակում այդ հնարավորությունները տրված են:

«Այդ ազատություններն, ըստ էության, պետք է վերաբերեն բուհի կանոնադրական նպատակներին առնչվող ազատություններին, այսինքն՝ կրթություն, հետազոտություն: Այս առումով ասել, որ բուհերը չեն կարողանում ազատորեն սահմանել իրենց հետազոտական գերակայությունները, սահմանել ուղղությունները և առկա ռեսուրսների պարագայում դա իրականացնել, ասել, որ բուհերը չեն կարողանում սահմանել իրենց կրթական ծրագրերի կառուցվածքն ու բովանդակությունը, այդպես չէ, թույլ տվեք չհամաձայնել»,- ընդգծեց Մենուա Սողոմոնյանը:

ԵՊՀ գիտական քարտուղարը համաձայն է, որ սահմանափակումներ կան, մասնավորապես՝ ընդունելության կենտրոնացված գործընթացն այդ սահմանափակումներից մեկն է բակալավրիատի մակարդակում: «Բայց մագիստրատուրայի մակարդակում այդ ազատությունը կա»,- հավաստիացրեց Մենուա Սողոմոնյանը:

Անդրադառնալով այս օրերին ընթացող դասադուլներին և դասախոսների նկատմամբ հնարավոր ճնշումներին՝ բանախոսն ասաց, որ դասախոսի ազատ արտահայտվել-չարտահայտվելը միայն նրա խնդիրն է: «Ինչ վերաբերում է հրահանգներին՝ խոսել կամ չխոսել, ապա մեկ-երկու նման գրառում է եղել Ֆեյսբուքում» ,- հավելեց բանախոսը: