Վաղուց ժամանակն է, որ կոնգրեսականները դադարեցնեն իրենց անդամակցությունը կոնգրեսի թուրքական և ադրբեջանական հարցերով հանձնախմբերին. ԱՄՆ հայկական համագումար

Լուրեր

15.10.2026 | 12:00
ՀԷՑ-ը դառնում է պետական, կառավարման ենք հանձնելու թոփ ընկերության, չենք մասնավորեցնելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:55
Չեմ զարմանա` մի օր էլ ասեն՝ Ղարաբաղից տեղափոխված. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:49
Փաշինյանն ասաց` Ալիևը խաղաղության մրցանակի է արժանի, մոռացավ ասել՝ ցեղասպանություն իրականացրած Ալիևը․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:38
Հեռացնել չեք կարող. ընդհարում` ոստիկանի և ակցիայի մասնակիցների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:34
Ուկրաինային ռուսական զանգվածային հարվածների հետևանքով 5 մարդ զոհվել է, վիրավորներ կան
15.10.2026 | 11:24
Հորդառատ անձրևներն աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել Ստամբուլում․ 2 մարդ է զոհվել, դպրոցները փակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
Բոլորը

Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում Կոնգրեսում հանրային քննարկումներ անց կացնել Ամերիկայի ժողովրդավարական ինստիտուտների վրա Թուրքիայի միջամտության կապակցությամբ.

Վաշինգտոն – Մինչ զեկույցներ են հրապարակվում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարության հատուկ խորհրդական Ռոբերթ Մյուլլերը նոր մեղադրանքներ կներկայացնի հնարավոր փոխգործակցության սխեմայի հետաքննությունից հետո, երբ Ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ֆլիննը 15 միլիոն ԱՄՆ դոլար պետք է վճարվեր քողարկված կերպով Թուրքիայի պահանջները կատարելու համար, Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) կոչ է անում Կոնգրեսում մանրակրկիտ հանրային լսումներ անց կացնել` լիովին բացահայտելու այս հարցերը: Անցյալ տարի Ֆլինին արդեն 530 հազար դոլար էր վճարվել այն աշխատանքի դիմաց, որ ինչպես Արդարադատության նախարարությունն է հայտարարում, իրականացվել էր հօգուտ Թուրքիայի կառավարության և ժամանակին չի գրանցվել որպես օտարերկրյա գործակալ:

 

Համագումարը շարունակ մատնանշել է ամերիկացի պաշտոնյաների ու ԶԼՄ-ների վրաքողարկված ազդեցություն ունենալու Թուրքիայի փորձերն՝ ի վնաս ԱՄՆ-ի ազգային անվտանգության և կոչ է արել այդ կապակցությամբ հետաքննություն անցկացնել: Ներկայացուցիչների պալատի Վերահսկողության և կառավարության բարեփոխումների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Ռաջա Քրիշնամուրթին (դեմոկրատ, Իլինոյս) 2017թ. հունիսին The Hill պարբերականում «Արդյո՞ք Մայքլ Ֆլինին Թուրքիայի վճարած գումարները հետաձգեցին մեր ռազմական գործողություններն ԻԼԻՊ-ի դեմ» վերնագրված կարծիք-հոդվածում հայտարարել է, որ «Թուրքիային վերաբերող հարցերը, սակայն, շատ հստակ բացահայտում են, թե ինչպես անձնական նկատառումները կարող էին մեր ազգային շահերից բարձր դասվել»: Բացի այդ, Համագումարը նաև մատնանշել է Ադրբեջանի փորձերը խաթարել արևմտյան ժողովրդավարական արժեքներն ու ինստիտուտները միլիարդների միջոցով, որ վերջինս ծախսել է «Լվացքատան սխեմայում» [պաշտոնյաների] լռություն գնելու համար: Հետաքննություններն այժմ հաջողություն են ունենում: Համագումարը նաև որոշակի հաջողություններ է գրանցել Թուրքական և Ադրբեջանական հարցերով հանձնախմբերին միացած կոնգրեսականներին վերջիններից դուրս գալու կոչի հետ կապված:

 

«Թուրքիայի պահանջները կատարելու դիմաց Մայքլ Ֆլինին տրված գաղտնի վճարումների մասին վերջին լուրերն ընդամենը սառցաբեկորի գագաթն են», – հայտարարել են Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը: «Թուրքական և ադրբեջանական ապօրինի փողերը հոսել են Վաշինգտոն, և մենք պարտավոր ենք անմիջապես դադարեցնել այս կոռումպացված գործելակերպը: Մանրակրկիտ հետաքննություններից և մեղադրանքներից զատ, անհրաժեշտ է հանրային լսումների և օրենսդրական բարեփոխումների միջոցով ավելացնել հաշվետվություններն ու տույժերը՝ թույլ չտալու այն պաշտոնյաներին, ովքեր կարող են գնվել աշխարհի Էրդողանների և Ալիևների կողմից, ահաբեկել Ամերիկյան կառավարությունը», – ավելացրել են նրանք: «Կոնգրեսականները չպետք է թույլ տան, որ նրանց անունները կապվեն նման կոռումպացված և ավտորիտար վարչակարգերի հետ: Հաշվի առնելով քրիստոնյաների նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը՝ վտանգավոր արատավոր վարքագիծը, Հայոց ցեղասպանության ժխտումը և Ադրբեջանի կողմից ԻԼԻՊ-ի ոճով գլխատումների ու այլ հարձակումների վերջինիս սատարումը, վաղուց ժամանակն է, որ կոնգրեսականները դադարեցնեն իրենց անդամակցությունը Կոնգրեսի Թուրքական և Ադրբեջանական հարցերով հանձնախմբերին»:

 

Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է: