Կորոնավիրուսի 50 նոր դեպք և 1 մահ Ադրբեջանում. կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև մայիսի 31-ը

Լուրեր

30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
Բոլորը

Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով վարակի 50 նոր դեպք է արձանագրվել, ևս 1 մահ է գրանցվել: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայության ղեկավար Իբրահիմ Մամեդովը:

«Այսօր Ադրբեջանում ևս 50 վարակակիր է արձանագրվել, 1 մարդ մահացել է: Միաժամանակ, 40 մարդ առողջացել է»,- ասել է նա:

Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1.854 է, 1.365 մարդ առողջացել է, 25 մահ է արձանագրվել:

Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում ներկայում 464 հիվանդ կա, նրանցից 15-ի վիճակը ծանր է, 29-ինը՝ միջին ծանրության, մնացյալներինը՝ կայուն:

Միաժամանակ, Ադրբեջանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբը հայտնել է, որ որոշում է ընդունվել երկրում սահմանված հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգել մինչև մայիսի 31-ը: Ավելի վաղ սահմանված որոշ սահմանափակումներ, սակայն, աստիճանաբար կմեղմացվեն:

«Եթե վարակի դինամիկան և իրադրությունը երկրում վատթարանան, հատուկ կարանտինային ռեժիմը, անհրաժեշտության դեպքում, կրկին կարող է խստացվել»,- նշել են օպերատիվ շտաբում: