Չար եմ և լավ հիշողություն ունեմ․ հիշաչար չեմ․ Վլադիմիր Վարդանյանը՝ Տարոն Սիմոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
Բոլորը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը։

«Պետաիրավական փորձաքննությունների բաժինը բավականին տեխնիկական թերություններ է հայտնաբերել, շտկվե՞լ են դրանք»,- հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Նախագիծը ներկայացնող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը նշեց, որ առաջարկներից միայն մեկը չի ընդունվել։ «Կարևորը մյուս առաջարկները ընդունել եք»,- ասաց Սիմոնյանը։

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց. «Մենք էլ երեկ, եթե հիշում եք, մնացածներն ընդունեցինք, բայց դա ոչ մի ազդեցություն չունեցավ, բայց լավ, սա առանձին խնդիր է»։

«Հետո էլ ասում եք՝ մենք ենք սադրում»,- պատասխանեց Տարոն Սիմոնյանը։

«Ես չեմ սադրում, ես ուզում եմ անընդհատ հիշողությունը թարմ պահեմ, պարո՛ն Սիմոնյան»,- կրկին արձագանքեց Վարդանյանը։

«Ինձ ճանաչողները գիտեն, որ իմ հիշողությունն ակտիվ է»,- պատասխանեց Սիմոնյանը, ինչին ի պատասխան՝ Վլադիմիր Վարդանյանը կատակեց. «Ես հիշաչար չեմ, պարզապես չար եմ և լավ հիշողություն ունեմ: Գիտեմ, պարո՛ն Սիմոնյան»։

Մանրամասները՝ տեսանյութում։