ԱԱԾ-ի, ՊՆ-ի և ոստիկանության ծառայողների ճանապարհածախսը կփոխհատուցվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Կառավարությունն այսօրվա նիստում փոխհատուցման չափեր սահմանեց զինծառայողների՝ 350 և ավելի կիլոմետր հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու համար կատարված տրանսպորտային ծախսերի դիմաց։ 350-700 կմ մեկնելու և վերադառնալու համար կհատկացվի 10 հազար դրամ, իսկ 700 և ավելի կմ մեկնելու և վերադառնալու համար՝ 20 հազար դրամ։ Կառավարության այս որոշումը վերաբերում է նաև Ոստիկանության զորքերին ու ԱԱԾ ծառայողներին։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, թե զինծառայողը, որն իր ծառայությունն անցկացնում էր Մեղրիում և մշտական բնակության վայրը եղել է Գյումրին, փոխհատուցումը ստացել է՝ մինչև Երևան գալու համար, դրանից ավելի փոխհատուցում չէր տրամադրվում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե Զինված ուժերում իրենք որոշակի հարցումներ են կատարում՝ պարզելու համար, թե որոնք են այն հարցերը, որոնք հուզում են զինվորներին։

«Դուրս ենք բերել այդ հարցերը, բոլորը միանգամից չեն լուծվելու, բայց հերթով կլուծվեն։ Մեր բոլոր զինծառայողներին բարի ծառայություն ենք մաղթում»,- ասաց վարչապետը։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն իր հերթին ասաց, թե ժամկետայինների դեպքում որոշումը հասկանալի է ու տրամաբանական, սակայն պայմանագրայինների դեպքում ավելի ճիշտ չէ՞ դիտարկել ոչ թե դժվար չափելի տրանսպորտային ծախսի հատուցում, այլ վարձատրության մաս դարձնելու տեսակետից։

«Պարո՛ն Տոնոյան, նախագծի միայն մի մասն ասացիք, ինձ թվաց՝ մյուս մասը չկարևորելով. 700 կիլոմետրից ավելիի դեպքում այլ գումար է նախատեսվում: Ես համաձայն եմ, որ հեռավորությունը պիտի նշանակություն ունենա, բայց չխրախուսենք դուրս գնալը, այստեղ սահմանափակված չեն միայն ՀՀ տարածքն ու հարակից տարածքը»,- ասաց Ջանջուղազյանը։

Արձագանքելով՝ Տոնոյանն ասաց, որ 700 կիլոմետր ասելով՝ խոսքը գնալ-գալու մասին է. «Պարո՛ն Ջանջուղազյան, բացի այդ՝ 700 կիլոմետրը պատահական թիվ չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում: