Երբ պետք է եվրոպական ուրիշ արժեքներ բերել, չեն անում, բայց նման հարցերում՝ վռազ Եվրոպա․ Գ․Պետրոսյանին բարկացրեց եվրոպական երկրների վերաբերյալ հարցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է սահմանադրական կարգի տապալման համար վաղեմության ժամկետը վերացնել։

Նշենք, որ նախագծին Կառավարությունը տվել է բացասական եզրակացություն։

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը հարց ուղղեց Պետրոսյանին՝ արդյո՞ք նախագիծը ներկայացնելիս ուսումնասիրել է արտասահմանյան երկրների փորձը, կա՞ մի երկիր, որտեղ նման մոտեցում է ցուցաբերվում։

«Ո՛չ, չեմ ուսումնասիրել։ Այս դեպքում մենք առանձնապես մեծ պարտականություն չունենք՝ անպայման գտնել, եթե մի երկրում կա, ես իմ երկրում անեմ։ Մենք անկախ պետություն ենք, և պարտադիր չի մեր ներպետական օրենսդրությունը համապատասխանեցնել։ Մեր արտաքին մարտահրավերները, մեր գլխին կախված վտանգները շատ մեծ են։ Իմ ինչի՞ն ա պետք, ինչ-որ հարավաֆրիկյան երկրում կամ թեկուզ եվրոպական երկրում կա՞, թե՞ չէ։ Եվրոպական երկիր կա՝ ընդհանրապես պատերազմի մեջ չի, իրենց համար զարգանում են»,- բարկացավ պատգամավորը:

Պետրոսյանն ընդգծեց, որ երբ պետք է եվրոպական ուրիշ արժեքներ բերել, տեղայնացնել, չենք անում, բայց հենց նման հարցերում անմիջապես հիշում ենք եվրոպական երկրների փորձը։

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կատակեց. «Պարո՛ն Պետրոսյան, էդ Եվրոպա բառն ասելուց մի տեսակ եք լինում»։

Մանրամասները տեսանյութում։