Հայրենական պատերազմի վետերանները 300 հազար դրամ պարգևավճար կստանան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 75-ամյակի առիթով Հայրենական մեծ պատերազմի վետերաններին միանվագ՝ 300 հազարական դրամի չափով պարգևատրում կտրամադրվի: Գործադիրի այսօրվա նիստում որոշվեց այդ նպատակով Կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 86 մլն դրամ:

Առաջարկը ներկայացվել է Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման մշտական հիմունքներով գործող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:

«Քանի որ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ այս տարի հանրային միջոցառումներ չեն լինելու, այս համեստ պարգևատրումը ևս մեկ անգամ կհիշեցնի մեր վետերաններին, որ Կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում իրենց: Հիշեցնեմ, որ սա միանվագ պարգևատրում է, բայց 2019 թվականից մենք կրկնապատկել ենք նրանց ամենամսյա պարգևավճարը՝ 50.000-ից դարձնելով 100.000 դրամ»,- նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ այսօր Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 287 վետերան կա:

Մանրամասները՝ տեսանյութում: