ԱԺ-ն ընդունեց 2020 թ․-ի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

ԱԺ-ն ընդունեց 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին Կառավարության ներկայացրած նախագիծը։

Նախագծին կողմ քվեարկեց 101, դեմ՝ 17, ձեռնպահ՝ 0 պատգամավոր։

Նախագիծը ներկայացնելիս Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Հայաստանը 2020 թվականին կունենա 2 տոկոս տնտեսական անկում՝ ըստ կանխատեսման, մինչդեռ նախատեսված էր 4,9 տոկոսի աճ:

«Համավարակի հետևանքով և՛ պահանջարկի, և՛ առաջարկի շոկեր են լինելու։ Կառավարությունն առաջարկում է պարտք ներգրավել։ Լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման գնահատականը մոտ 260 մլրդ դրամ է»,- մասնավորապես նշեց Ջանջուղազյանը։ ։

Ստեղծված իրավիճակում Կառավարությունը խնայողություն չի անելու,  ծախսերը հիմնականում պահպանելու է, բայց ակնկալվող եկամուտները չեն ստացվելու, ինչի հետևանքով պակասուրդը կաճի:

Օրենքով թույլատրվում է միայն մինչև 3 տոկոսանոց պակասուրդ, սակայն Կառավարության առաջարկով պակասուրդի թույլատրելի ցուցանիշը կդառնա համախառն ներքին արդյունքի 5 տոկոսը:

Ջանջուղազյանըընդգծեց, որ խոսքը միայն այս տարվա մասին է և կա պակասորդի համար նշված առավելագույն շեմ, որից այն չի կարող անցնել։