Հայաստանը 3 օրով Վրաստանի քաղաքացիների համար կբացի ցամաքային սահմանը

Լուրեր

07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
07.09.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ
07.09.2026 | 09:46
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի
07.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.09.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
Բոլորը

Վրացական կողմի խնդրանքով՝ Հայաստանը երեք օրով ցամաքային միջանցք կբացի Վրաստանի քաղաքացիների համար, որոնք ցանկանում են Եվրոպայի երկրներից հայրենիք վերադառնալ: Այս մասին գրում է «Sputnik Georgia»-ն:

Երկրի ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ մասնավորապես, մայիսի 1-ին, 8-ին և 15-ին Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան «Բելավիա» ավիաընկերության չվերթով Եվրոպայի երկրներից Մինսկով Երևան ժամանել: Երևանից էլ, ԱԳՆ-ի տրամադրած ավտոբուսներով, Վրաստան կփոխադրվեն:

Նշվում է, որ Վրաստան հասնելուց հետո քաղաքացիները պետք է բժշկական հետազոտություն անցնեն, այնուհետև 14-օրյա կարանտինում լինեն:

Ավելի վաղ վրացական կողմն ու «Բելավիա» ավիաընկերությունը համաձայնագիր էին կնքել, որով նախատեսվում է մայիսի 3-ին, 10-ին և 17-ին Մինսկի օդանավակայանից ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Թբիլիսի:

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Վրաստանը փակել է սահմաններն օտարերկրացիների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի: Մարտի 21-ից երկրում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված: