Այս պատմությունը տիպական և վառ ապացույց է հետհեղափոխական վատ կառավարման. Լևոն Բարսեղյանը՝ Գագիկ Խաչատրյանի հետ կապված վարչապետի խոսնակի հայտարարության մասին

Լուրեր

12.12.2024 | 11:45
Ենթադրում եմ՝ բոլոր ճանապարհները չեն նորոգվել, պետք է գրել՝ քանի կիլոմետր․ Փաշինյանը՝ Խուդաթյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:39
Եթե Ռուբեն Վարդազարյանը հրաժարական տար, այս գործը չէր հարուցվի. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:33
Բաքուն դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը՝ այն երկրի «դատական և իրավական գործընթացին միջամտություն» որակելով
12.12.2024 | 11:25
Վերահաստատվել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի հետ համագործակցությունը, նախանշվել են ընդլայնման նոր ուղղությունները
12.12.2024 | 11:18
Անցած տարի ցեղասպանական գործողության ականատես եղանք. միջազգային հանրությունն այդ մասին խոսեց, երբ դա արդեն կայացած փաստ էր. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:11
Կառավարությունը դադարեցրեց Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները, կլինեն արտահերթ ընտրություններ
12.12.2024 | 11:09
Աշխարհում ցեղասպանությունների կրկնման վտանգը շարունակում է մնալ. ՀՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:52
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 12-ի դրությամբ
12.12.2024 | 10:40
ՀԱՄԱՍ-ն առաջին անգամ հնարավոր է համարել Իսրայելի հետ գործարքի հնարավորությունը. WSJ
12.12.2024 | 10:31
Նավթի գներն աճել են
12.12.2024 | 10:18
Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:16
Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ջեյ Օբերնոլտի հետ
12.12.2024 | 10:03
ՀՀ-ին է վերադարձվել ԱՕԿՍ-ի շենքը․ Փաշինյանը՝ #հատիկառհատիկ հեշթեգի շրջանակում
12.12.2024 | 10:01
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը Երևանում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ապօրինի գույքի վերադարձի՝ Հայաստանում կիրառվող մեթոդներին, այդ համատեքստում խոսելով, մասնավորապես, ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի հետ կապված վարչապետի խոսնակի հայտարարությանը:

«Ինչպես լավը թողած գնալ վատ սցենարով. «Երկար պատմություն է» անեկդոտի մոտիվներով

Վարչապետի մամուլի խոսնակը քիչ առաջ հայտարություն արեց, որի առաջին պարբերությունն այս է. «Գագիկ Խաչատրյանի ընտանիքը ամենատարբեր առիթներով ի պատասխան ՀՀ վարչապետի այն ելույթներին, թե կոռումպացված պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի կողմից Հայաստանի պետությունից և ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձվի, հայաստանյան տարբեր պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումների ընթացքում պատրաստակամություն են հայտնել վերադարձնել իրենց թալանածը և վերականգնել պետությանը պատճառված վնասը:»

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում էս հատվածի վրա. «…հայաստանյան տարբեր պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումների ընթացքում պատրաստակամություն են հայտնել վերադարձնել իրենց թալանածը և վերականգնել պետությանը պատճառված վնասը»: Հավանաբար, այդ զրույցները չեն գաղտնալսվել, գաղտնալսվեին էլ, կարող են ապացույց չհամարվել այն դատարաններում ու քննչականներում, որտեղ աշխատում են շանսն օգտագործած, «հորս արև, էլ չեմ անի» երդված քննիչներ ու դատավորներ: Սա մի կողմ:

Այս պատմությունը տիպական և վառ ապացույց է հետհեղափոխական վատ կառավարման: Ապօրինի գույքի վերադարձի աշխարհի լավագույն փորձը թողած, փաստորեն, «հայաստանյան տարբեր պաշտոնյաներ» գնացել են վատագույն փորձի կիրարկման ճանապարհով, այն է՝ դե այսքան վազվռատ կանես բյուջե, ու գնա քու համար ֆռֆռա…: Մոտավորապես այդպես: Լավագույն փորձը, որ քառասուն քարի տակ փակած չէր ու չէ, այլ, մեղմ ասած, լցված է համացանցում, կամ մի հատ, որ շվվացնեին, աշխարհի լավագույն փորձագետները կգային՝ կպատմեին, կհուշեին, կգնային, բոլորովին այլ է:

Ապօրինի ունեցվածքի վերադարձի լավագույն փորձի սկզբունքների մեջ գաղտնի բանակցություններ չկան թալանչիների հետ, մանավանդ՝ էն փուլում, երբ խոստացել ես (1) անցումային արդարադատություն, (2) վեթինգ իրականացնել և (3) մշակել ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձի մեխանիզմներ ու մշակում ես, ինչքան էլ, որ վատն ես մշակում: Նման քաղաքական հայտարարություններից ու խոստումներից հետո բանակցել թալանչիների հետ, կարող է մեկնաբանվել, թե սպառնալիքներով շանտաժում ես՝ եթե լավով չտվեցիր, վատով ենք վերցնում, ինչը վայել չէ լեգիտիմ իշխանությանը: Այսպիսի քաղաքական խոստումների ընթացքում կամ հետո բանակցել լավով վերադարձնելու մասին, նույնն է, թե թմրամոլին թմրադեղով կաշառես՝ այլևս թմրանյութ չօգտագործելու պայմանով, լրիվ մեթադոնային անցումային արդարադատություն…

Խոսնակն ասում է. «…պատրաստակամություն են հայտնել վերադարձնել իրենց թալանածը և վերականգնել պետությանը պատճառված վնասը»: Ներողություն, ո՞վ է հաշվել այդ վնասը, գագոյե՞նք, թե՞ իմ հարկերից վճարվող պետական քննիչներն ու փորձագետները: Եթե գագոյենք, ուրեմն շատ զիլ է, այդ մարդիկ երբեք չեն խաբում, ազնիվ մարդիկ են… Եթե քննիչները, ապա մի վագոն հարց է առաջանում. -եթե տեղյակ են, որ հանցագործություն է եղել, ինչո՞ւ քրեական գործ առաջ տալու փոխարեն՝ ինֆո են տվել «հայաստանյան տարբեր պաշտոնյաների» սակարկությունների համար ու հարակտուներիս չեն տվել նույն ինֆոն, եթե և ինֆո են տվել և քրգործը կասեցրել են բանակցությունների ընթացքում, ապա ի՞նչ իրավական հիմքերով են դա արել, ի՞նչ իրավունքով են «հայաստանյան տարբեր պաշտոնյաներ» գագոյենց հետ սակարկություններ կամ բանակցություններ վարել, ովքե՞ր են այդ «հայաստանյան տարբեր պաշտոնյաները», այդ պաշտոնյաների ցանկը սպառի՞չ է, թե՞ առաձգական, կարո՞ղ է՝ հետո պարզվի, որ բոլորը խելոք մուծվել են բյուջե, հանց բարեգործություն, մենք էլ էշ-էշ սպասում ենք արդարադատության և արդարության իրագործման:

Ապօրինի ունեցվածքի վերադարձի լավագույն փորձն ասում է նաև, որ դրա ալգորիթմը հետևյալն է.

  1. Արձանագրել, որ տեղի է ունեցել համապետական թալան, այն հենվել է ընտրական համակարգի զավթման, այդով իշխանության, ապա տնտեսության, ԶԼՄ-ների, կրթության, հանքերի և այլ համակարգերի զավթման վրա, կարճ ասած… պետության զավթում է եղել: Դե՝ դռան պես մեռանք ճռռալով, էլ չեմ անի:
  2. Այդ միջավայրում անխուսափելիորեն ձևավորվել է ապօրինի հարստացման մեխանիզմ, մենաշնորհային և մերձմենաշնորհային դիրքեր, ունեզրկումներ, յուրացումներ, հովանավորչություն, շահերի բախմամբ սեփական բիզնեսների չաղացում հանրային միջոցների՝ բյուջեի ու բնական և հանրային ռեսուրսների հաշվին:
  3. Ապօրինի հարստացման դեպքերի մանրակրկիտ բացահայտում բոլոր շահառուներով և մասնակիցներով, քննություններ և դատավարություններ: Դրա համար հարկ է մաքրել իրավական՝ քննչական, դատախազական և դատական համակարգերը, վեթինգ կլինի անունը, թե հականեխում, էական չէ, բայց հանցակցած, պետության զավթման սուրբ գործում գործակցած զավթարարներին սպասարկած քննիչ, ոստիկան, դատախազ, դատավոր չպիտի լինի:
  4. Դատարանների վճիռներով ապօրինի դիզած հարստության վերադարձ երկրի տերերին՝ քաղաքացիներին, լավ, թող լինի՝ Հայաստանի Հանրապետությանը: Կարող էր լինել ինչպես ամբողջական, այնպես էլ մասնակի բռնագրավում, կարելի էր նաև անհրաժեշտ և բավարար հարկերի ծավալով բեռնել ապօրինի հարստացածներին այնպես, որ գույքը մնար իրենց, աշխատող մեխանիզմը չքանդվեր (հյուրանոց, ռեստորան, գործարան և այլն), բայց պետությանը հատուցվեր վնասը՝ տոկոսներով: Հատուցման մեջ պետք է լինի նաև քրեական պատասխանատվություն կոնկրետ հանցանքի համար, նյութական հատուցմամբ չպիտի պրծնեն հանրային հարստության ապօրինի տեր դարձածները, որովհետև, օրինակ, ես չգիտեմ, թե ինչ կլիներ 2016 թվի ապրիլին Թալիշում, եթե դիզվառելիքից 1 մլն եվրո յուրացրած չլինեին, 1 մլն եվրոն կլիներ 1 մլն փամփուշտ, օրինակ: Ու ասել, դե՝ էն 1 մլն-ը հետ դիր բյուջե ու պրծ, մեղմ ասած, խիստ անբավարար է արդարադատություն համարվելու համար:
  5. Ոչ մի վրեժ, գրաբարով՝ վենդետա: Վերին 4 կետերում նման բան չկա, կա միայն արդարության հաստատում, արդարադատության, հատուցման և օրենսդրության բարեփոխման միջոցով: Վրեժն այն կլիներ, որ փամփուշտի պակասից զոհվածների հարազատները պակասի մեղավորների հետ ինքնադատաստան անեին ու չհանձնեին հողին: Վայթե պարզ ասացի, չէ՞:

Մոտավորապես՝ այսպես: Հիմա նայեք հետ ու կողքուբոլորը: Ի՞նչ է արվել էս շարքից: Մի թեթև քաղցր վեթինգ, որ ցանկացած հանցագործ դատավորի ու քննիչի ու դատախազի մուրազն է, ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի մասին օրենք, մի հյուրանոց մեկուսացվածների համար, և էլ ի՞նչ, կօգնե՞ք… հա, հիշեցի՝ «հայաստանյան տարբեր պաշտոնյաների» հետ բանակցող գագոյենք ու գագոյենց նման լիքը «մեծահարուստ»: Էս անուշ վեթինգի արդյունքում որակազրկվելու է 1-2-3-5 դատավոր ամբողջ աստղաբույլից, մյուսները լսելու են գագոյենց նմանների դեմ գույքի առգրավման վեճերը, և մեզ մնալու է ևս մի քանի հյուրանոց՝ ժամանակի շունչը արագ զգացող «բարերարների» կողմից:

Ես այնպես քյալ չէի, որ պատկերացնեի, թե նոր իշխանությունը ամեն ինչ գիտե ու ամեն ինչ կկարողանա անել լավագույն փորձի հիման վրա, գիտեի, որ բազմաթիվ սխալներ են լինելու, դրանք լինելու են ազնիվ ու բարեխիղճ սխալներ, օբյեկտիվ չիմացության ու փորձի պակասի բերած սխալներ, պոպուլիստական և զգացմունքային սխալներ: Կարծում էի, թե սխալները արագ են վերլուծելու, արագ են հասկանալու, թե ինչը պիտի չարվի էլ ավելի սխալ, արագ են գործելու, կտրուկ, հատու, վճռական կլինեն: Ցավոք, նկատում եմ, որ համակարգային բարեփոխման քայլեր անելու փոխարեն՝ դրանց մի երևելի նշանակություն չտվեցին, չեն տալիս, դանդաղում են, կետային լուծումներով հրդեհ մարողների վարք են դրսևորում, քան թե հակահրդեհային քաղաքականություն մշակելուն են հակված: Ու էդ ֆոնին բոլորովին զարմանալի չէ «հայաստանյան տարբեր պաշտոնյաների» բանակցելը գագոների հետ: Էդ նույնն է, որ ավտոս խոդի չըկնի, տեսնեմ՝ կալոսը ծակ է՝ սկսեմ փոխել, հետո էլի խոդի չընկնի, տեսնեմ հայելին կեղտոտ է՝ սրբեմ, հետո…

Լավատեսական նոտայով ավարտենք էս երկար պատմությունը, անեկդոտը հետո կպատմեմ: Թեթև մխիթարություն կա այս պատմության մեջ: «Հայաստանյան տարբեր պաշտոնյաներ» կարող էին բանակցել ոչ թե պետությանը առանց ղալմաղալի վնասը մասնակի փոխհատուցելու շուրջ (հյուրանոցի պատմության պես), այլ ասել՝ էսքան էլ կտաս մեզ, էս, էս, էս պաշտոնյաներիս, մի քիչ էլ պետբյուջե ու քյաստմ, խարեբ (ախպեր), բարի վայելում: Գուցե բանակցողները արել են նման բան, բայց Մանեն տեղյակ չէ և չի էլ կարող լինել: Բայց մնանք լավատես… տարածից մի քիչ թող հետ տան բյուջե, ու խելոք ապրեն իրենց համար, 22 մլն դոլարն ի՞նչ մեղքս է, չնայած էսօրվա ղալմաղալից ու ԱԱԾ հայտարարությունից հետո 22-ը կարող է 222 դառնալ, բայց դա ինչ հարց է, դա նույնն է, որ ես ավտո լվալու համար շաբաթական 200 դրամ եմ գցում էն ավտոմատի մեջ… Իսկ հետո, երբ կունենանք աշխարհի ոչ թե միջակ կամ վատագույն փորձին, այլ լավագույն փորձին վստահող ու բավարար քաղաքական կամք ունեցող իշխանություն, էն ժամանակ «շնից մազ պոկելու» հայեցակարգի փոխարեն՝ անցումային արդարադատության հայեցակարգ կգործարկեն, գագոները տարածն էլ ստիպված կլինեն հետ բերել, կնստեն էլ քրեականով, ներողություն էլ կխնդրեն:

Ձեր՝ Կինո Երևանի մայլի ոչուբարով անեկդոտների բաժնի վարիչ ծերացանք այ մարդ քա սպես էլ բան կեղնի»,- գրել է Լևոն Բարսեղյանը: