Որոշ պատգամավորների շաքարաջուր կամ մեղրաջուր է պետք․ Մ․ Հայրապետյանն անդրադարձավ ԼՀ-ի պատգամավորների «վիրավորական» արտահայտություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից հնչեցված «վիրավորական արտահայտություններին»։

«Խոսք գնաց, որ մենք չենք գիտակցում, որ կան մարդիկ, որոնք դժվարություններ ունեն։ Նույնիսկ պնդում եղավ պարոն Գորգիսյանի կողմից, որ մենք կտրվել ենք իրականությունից։ Ես պարոն Ջանջուղազյանին կխնդրեմ, Կառավարություն գնալու դեպքում, քննարկման դնել նոր սոցիալական միջոցառման հարց՝ որոշ պատգամավորների շաքարաջուր կամ մեղրաջուր մատակարարելու համար, որպեսզի թարմացվի որոշ քաղաքական գործիչների հիշողությունը, հաստատ օգտակար կլինի»,- ասաց Հայրապետյանը։

Պատգամավորն անդրադարձավ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի ելույթին. «ԱԺ փոխխոսնակի մասին ոչ կոռեկտ հայտարարություն եք անում, ես, անկեղծ ասած, չգիտեմ Ձեր ագրեսիայի պատճառը, կարող եմ ենթադրություններ անել, բայց կարծում եմ, որ Ձեզ հարիր չէ և պատվաբեր չէ ԱԺ փոխնախագահի նկատմամբ նման վիրավորական տոնով հայտարարություններ անելը»,- նշեց Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է Կառավարության ներկայացրած 2020 թվականի պետական բյուջեում փոփոխություններ կատարելու նախագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում։