«Պետական բյուջեն անձնական գրպան չէ»․ Ա․ Թորոսյանի խորհրդականը՝ ավագանու ԲՀԿ-ական անդամին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Պարոն Մանրիկյանը քննադատությամբ հանդես եկավ Նորքի սրտաբանականի հետ կապված՝ «գցոցի» արտահայտությունն օգտագործելով։ Պարո՛մն Մանրիկյան, խնդիրը հետևյալում է․ պետական բյուջեն անձնական գրպան չի։ Ելույթ ունենալուց առաջ պետք է ծանոթանալ՝ ինչ պայմանագրերով է պետությունն աշխատում բժշկական կազմակերպությունների հետ, նոր փորձել քննադատել։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստին նշեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը, ով նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդականն է։

«Նորքի սրտաբանականը 2019-ից գրեթե 1 մլրդ դրամով ավել բյուջե է ստանում։ Ու եթե պետությունը պատվեր է տալիս բժշական կազմակերպությանը, որ կոնկրետ ծավալի շրջանակում արվի աշխատանք, արվում է այդքան աշխատանք։ Այստեղ «գցոցու» խնդիր չկա։ Պայմանագրից դուրս արվել է աշխատանք, որը մնում է Առողջապահության նախարարության ֆինանսական հնարավորության կարողության վրա։ Ունի հնարավորություն, փոխհատուցում է, չէ՝ խնդիրն այլ կերպ է լուծվում»,- ասաց ավագանու անդամը։

Ի պատասխան՝ ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը նշեց․ «Ինձ համար սպասելի էր, որ այս թեման Առողջապահության նախարարության համար ցավոտ կլինի, բայց որ այս կարգի, անսպասելի էր։ Կասեմ հետևյալը․ պարո՛ն Սարգսյան, կատարվել է աշխատանք, կա չվճարված 170 միլիոն դրամի պետպատվեր և ինչ-որ մեկը պետք է սրա համար պատասխանատվություն կրի՝ անկախ նրանից՝ մեղավոր է Առողջապահության նախարարությունը, թե Երևանի քաղաքապետարանը»։

Ավագանու անդամներին միջամտեց քաղաքապետ Հայկ Մարությանը․ «Պարո՛ն Սարգսյան, կխնդրեմ, որ, այնուամենայնիվ, որպես ավագանու անդամ լինեք մեր ավագանու նիստերին և այդ պահին օրակարգային հարցի շուրջ Ձեր կարծիքն արտահայտեք։ Եթե ուզում եք ներկայացնել ԱՆ դիրքորոշումը, կարծիքը կամ կողմը Երևանի ավագանիում, ուրեմն պետք է նաև նիստին ներկա լինեք, ցավդ տանեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նելլի Մելքոնյան