Վիճահարույց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի նախագծի քննարկումը՝ ԱԺ-ում

Լուրեր

10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
10.09.2026 | 12:43
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն
10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
10.09.2026 | 12:00
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը // «Լամբադա» կամուրջն այսօրվանից փակ է․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 11:52
Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Մոլդովայում ԱԹՍ-ն «գրեթե հարվածել է» Զելենսկիի ինքնաթիռին
10.09.2026 | 11:43
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ
10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
10.09.2026 | 11:26
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է
Բոլորը

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը նշանակված էր այսօր ժամը 18:00-ին, չկայացավ: Հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանը հայտնեց, որ նիստը հետաձգվում է քվորում չլինելու պատճառով: Նշենք, որ նիստի օրակարգում ընդգրկված էին Պաշտպանության նախարարության ներկայացրած օրինագծերը, ինչպես նաև Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատգամավորների մշակած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը:

 Այս օրենքի հետ կապված խնդրահարույց փոփոխություններ էր առաջարկել Պաշտպանության նախարարությունը: Մասնավորապես՝ առաջարկվում էր 27 տարին լրացած, զինծառայությունից խուսափած քաղաքացիների համար ֆինանսական փոխհատուցումը վերացնել և նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել:

Factor-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը, սակայն,  հայտնեց, որ նախարարության առաջարկները մերժվել են և լրամշակված տարբերակում չկան: Հավելենք, որ այդ ընթացքում Աժ դարպասների մոտ բողոքի ակցիա էին իրականացնում դասադուլ հայտարարած ուսանողները, որոնք տեղեկանալով նիստի հետաձգման մասին՝ ոգևորված նշեցին, որ դա  նաեւ իրենց բողոքի ակցիայի արդյունքում էր:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա երկուշաբթի օրը ժամը 11:00-ին նույն օրակարգով: