ՌԴ-ն կորոնավիրուսով վարակվածների թվով առաջ է անցել Չինաստանից

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով առաջ է անցել Չինաստանից. միայն վերջին մեկ օրվա ընթացքում 6.198 նոր դեպք է արձանագրվել ՌԴ-ի 84 շրջաններում: Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Միայն Մոսկվայում կորոնավիրուսով վարակի 2.971 նոր դեպք կա, ևս 638-ը՝ Մոսկվայի մարզում:

Ապրիլի 27-ի տվյալներով՝ ՌԴ-ում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 87.147-ի: Մինչդեռ Չինաստանում, Worldometer-ի տվյալներով, ներկայում վարակի արձանագրված դեպքերի թիվը 82.830 է:

Փոխարենը ՌԴ-ում զգալիորեն փոքր է մահվան ցուցանիշը. 794 մահ՝ Չինաստանում արձանագրված 4.633-ի դիմաց:

Նշենք, որ աշխարհում վարակվածների, ինչպես նաև մահվան թվով առաջատարն ԱՄՆ-ն է. այստեղ 987.322 վարակված կա, մահվան ցուցանիշը 55.415 է:

Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն գերազանցում է 3 միլիոնը: