Սահմանադրական դատարանի անսպասելի որոշումը. ի՞նչ կփոխվի Վանաձորի ավագանիում

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Սահմանադրական դատարանն այսօր բավարարեց «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը՝ Վանաձոր համայնքի ավագանու գումարած բոլոր նիստերը ճանաչելով հակասահմանադրական:

 «2017թ. մարտի 31-ին կայացրած որոշումները կորցնում են իրենց իրավական ուժը մինչև 2018թ. մարտի 31-ը»,- հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ շարունակելով. «Յուրաքանչյուր ներկայացուցչական մարմին,՝լինի խորհրդարան, թե համայնքի ավագանի, որոշումներ ընդունելիս պետք է առաջնորդվի բացառապես իրավական և ժողովրդավարական պետության սկզբունքներով, գործունեությունն իրականացնի այնպես, որ հանրային իշխանության կոլեգիալ մարմնում Սահմանադրությամբ սահմանաված քվորումի հիման վրա որոշումներն ընդունվեն բազմակարծության երաշխավորման ու տվյալ մարմնի իրավազորության առկայության պայմաններում»:

«Այդ նիստերի ընթացքում կայացրած որոշումները իրավական ուժ չունեն, հետևաբար մանդատագողությամբ ձևավորված փոքրամասնության քաղաքապետը ապօրինություն է գործում շուրջ մեկ տարի», – որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ ընդգծելով, որ գնդակն այժմ իշխանության դաշտում է, և իրենք պետք է որոշում կայացնեն. շարունակո՞ւմ են ապօրինությունները, թե՞ ոչ:

«Մեր պահանջն ամբողջությամբ բավարարված է, սակայն որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 1-ին, դա իրավական պետության կարևոր սկզբունքներից մեկն է: Մենք կուսումնասիրենք փաստաթուղթը, և մեր հետագա քայլերը կծրագրենք»,-  գործընկերոջ խոսքը շարունակեց  Աժ «Ելք» խմբակցության պագամավոր Արտակ Զեյնալյանը:

Հիշեցնենք՝ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայացած ընտրություններից հետո ավագանու «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ և «Հայկական վերածնունդ» խմբակցությունները բոյկոտեցին ավագանու նիստերը: Թեև նրանք նիստերին չէին մասնակցում, սակայն Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մինչ օրս ավագանու նիստեր է գումարել՝ պնդելով, որ  անօրինական ոչ մի բան չեն անում:

Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների 26 պատգամավորները Սահմանադրական դատարանից պահանջում էին անվավեր ճանաչել ՀՀ «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբացկությունների ներկայացուցիչները՝ լինելով փոքրամասնություն և չունենալով քվորում, գումարում են նիստեր ու կայացնում որոշումներ։

«Սահմանադրական դատարանի որոշումը վերաբերում է օրենքի հակասահմանադրականությանը և դրանից բխող մեր կայացրած նիստերին: Ես օրենքը կիրառել եմ ճիշտ, բայց հիմա գտնում են, որ այդ օրենքը հակասահմանադրական է: Հիմա մինչև մարտի 31-ը ժամանակ է տրվել, որպեսզի Ազգային ժողովը փոփոխություններ կատարի», – Factor.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ՍԴ-ի որոշումն՝ ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Մեր հարցին՝ մինչև մարտի 31-ը պատրաստվո՞ւմ են նիստեր գումարել, Վանաձորի քաղաքապետը պատասխանեց. «Որոշումն ամբողջական չենք ստացել, որ հասկանանք, ուստի ստանանք , այն ժամանակ էլ կմեկնաբանենք»: