Տուժած ոլորտների վարձու աշխատողներն ու անհատ ձեռներեցները միանվագ դրամական աջակցություն են ստանում

Լուրեր

26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
26.09.2026 | 15:37
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-29-ին կնվազի 3-5 աստիճանով
26.09.2026 | 15:07
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության կոնգրեսի առաջին փոխնախագահ
26.09.2026 | 14:45
ԿԸՀ-ն հաստատել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի համարները և քարոզչության կարգը
26.09.2026 | 14:25
Իրանի ԱԳՆ-ում ԱՄՆ-ի պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» են անվանել
26.09.2026 | 14:00
CHANGAN-ի նոր մոդելներն ու հատուկ առաջարկները՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 13:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.09.2026 | 13:33
ChatGPT-ի օգտատերերի 53 պատկեր է արտահոսել․ OpenAI-ն հայտնել է ԱԲ գործակալների նոր միջադեպի մասին
Բոլորը

Տուժած ոլորտներում եկամտի աղբյուրը կորցրած վարձու աշխատողներն ու անհատ ձեռներեցները միանվագ դրամական աջակցություն են ստանում հակաճգնաժամային 8-րդ միջոցառման (https://bit.ly/2Y6bOGx) շրջանակում:

Կառավարությանը դիմելուց 4 օր անց տուրիստական գործակալությունում հաշվապահ աշխատող Գոհար Խոջոյանը ստացել է միանվագ դրամական աջակցություն։ Նա 8-րդ ծրագրի շահառու է. «Կան աշխատանքներ, որ ամբողջովին դադարի վիճակում են գտնվում, և աշխատակիցները եկամուտի այլ աղբյուր չունեն, և սա իրենց համար էլի աջակցություն է»,- ասում է Գոհարը։

Անցած տարի 5.000 զբոսաշրջիկի ընդունած հյուրատան հիմնադիր Զառա Կարապետյանը ևս Կառավարություն է դիմել՝ աջակցություն ստանալու խնդրանքով։ Ասում է՝ ստացվող գումարը չի կարող փոխհատուցել այն վնասները, որ կրել է հյուրատունը, սակայն կա նաև հարցի հոգեբանական կողմը. «Երբ դու տեսնում ես, որ քո թիկունքին կանգնած է քո պետությունը»։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասում է՝ դիմողի ճշգրիտ տվյալները թույլ են տալիս ավելի հեշտ նույնականացնել անձին և օգնությունն էլ հասցեական բաշխել: «Երբեմն կարող է սխալ տվյալի արդյունքում դիմումը մերժվել»,- բացատրում է նախարարը։