Գերմանիայի ոստիկանությունը դեմ է Բունդեսլիգայի վերսկսմանը
Գերմանիայի փոխոստիկանապետ Յորգ Ռադեկը հայտնել է, որ համամիտ չէ մայսիսի 9-ին Բունդեսլիգայի վերսկսման գաղափարի հետ. գրում է armsport-ը:
«Նախ ցանկանում եմ ասել, որ Գերմանիայի ոստիկանությունը ֆուտբոլային խաղերին սկզբունքայնորեն դեմ չէ: Ես հասկանում եմ, որ բավական է հին խաղեր դիտել, բայց մենք չպետք է մոռանանք, թե ինչ իրավիճակում ենք գտնվում: Գերմանական ֆուտբոլային լիգան պետք է մշակի մրցաշրջանի վերսկսման ծրագիր, քանի որ բոլոր ասպեկտները հաշվի առնված չեն»: