Ցեղասպանության փաստերն անհերքելի են. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հանդես է եկել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հայտարարությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Փելոսիի պաշտոնական կայքից:

Նա հիշատակել է անցյալ տարի ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը, որով օրենսդիրները «պատվել են նրանց, ովքեր ընդմիշտ լռեցվել են», և որով վերահաստատում են նման հանցագործությունների մասին բարձրաձայնելու իրենց հաստատակամությունը:

Ներկայացուցիչների պալատի խոսնակն իր հայտարարության մեջ նշել է. «Այս կարևոր օրը՝ Օսմանյան կայսրության ղեկավարների կողմից 1.5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց ու երեխաների համակարգված բնաջնջումից 105 տարի անց, մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանությունից փրկվածներին ու զոհերին։

Անմեղ հայերի դեմ իրագործված բարբարոսության սարսափազդու գործողությունները մարդկության պատմության մեջ մնում են որպես բիծ և մեր ժամանակներում վայրագությունների նկատմամբ զգոն լինելու պատասխանատվության սարսափեցնող հիշեցում։ Փաստերն անհերքելի են: Այդուհանդերձ, հայ սերունդները դեռ պետք է պայքարեն նրանց դեմ, ովքեր կփորձեն վերաշարադրել պատմությունն ու ժխտել Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը։

Այսօր, երբ աշխարհն առերեսվում է աննախադեպ ճգնաժամի, մենք պետք է ուշադրություն դարձնենք պատմութան այս մութ ժամանկահատվածին և կոչ անենք բարձրաձայնել խտրականության, ռասիզմի և բռնության սարսափելի դեպքերի մասին՝ որտեղ և երբ էլ դրանք լինեն։ Միասին մենք պետք է առաջ տանենք անցյալի ճշմարտությունը, ընդդիմանանք ներկայի ատելությանն ու ապագա հասցնենք հույսի ու խաղաղության աղոթքները»։

Նելլի Մելքոնյան