ՖԻՖԱ-ն ազգային ֆեդերացիաներին 150 միլիոն դոլարի աջակցություն կտրամադրի
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, ֆինանսական օգնություն կտրամադրի ազգային ֆեդերացիաներին. այս մասին գրում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:
ՖԻՖԱ-ն իրեն անդամակցող բոլոր ֆեդերացիաներին միասին կտրամադրի 150 միլիոն դոլար: Անդամ բոլոր ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կստանա մոտ կես միլիոն դոլար: Հավելյալ օգնության պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է: